«ՆԱՎԱՍԱՐԴ»․ օր 1

11.08.2026 12:48
424

«Նավասարդ» հայ-իրանական մշակութային և խոհանոցային փառատոնի առաջին օրը նշանավորվել է հանդիսավոր արարողություններով և բարձրաստիճան հյուրերի ընդունելությամբ։

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը դիմավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին, ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդիին, Գիլան նահանգի Լահիջան քաղաքի քաղաքապետ Ռեզա Զենդեդելին և մի շարք այլ պաշտոնատար անձանց։

Սիսիանում հյուրերին դիմավորել են հայկական ավանդական աղուհացով, զուռնա-դհոլի հնչյուններով, ինչպես նաև ազգային երգ ու պարով, որից հետո տրվել է փառատոնի հանդիսավոր մեկնարկը։

Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանը։ Նա մեծ պատիվ է համարել Սյունիքի սրտում՝ պատմամշակութային հարուստ ժառանգությամբ և ինքնատիպ ավանդույթներով առանձնացող Սիսիանում, հերթական անգամ հյուրընկալել այս կարևոր իրադարձությունը։

Իր ելույթում Հովսեփ Առաքելյանն ընդգծել է, որ անցած հինգ տարիների ընթացքում «Նավասարդ» փառատոնը վերածվել է Հայաստանի և Իրանի միջև մշակութային, զբոսաշրջային ու գաստրոնոմիական համագործակցության կարևոր և կայացած հարթակի՝ մեկտեղելով երկու ժողովուրդների ազգային խոհանոցն ու հարուստ մշակութային ժառանգությունը։

Օրվա կարևորագույն իրադարձություններից էր ԻԻՀ Գիլան նահանգի Լահիջան և Սիսիան քաղաքների միջև քույր քաղաքներ դառնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը, ինչը նոր էջ է բացել երկու համայնքների միջև ապագա համագործակցության համար։

Պաշտոնական արարողակարգից հետո միջոցառումը շարունակվել է տոնական համերգային ծրագրով՝ ներկաներին պարգևելով անմոռանալի ակնթարթներ և ջերմ մթնոլորտ։

Իսկ փառատոնի հայկական և իրանական տաղավարներում մասնակիցներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությանը, համտեսելու ավանդական ուտեստները և ձեռք բերելու տեղական արտադրողների ներկայացրած արտադրանքները։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40