Նշվեց բանակի 30-րդ տարեդարձը

29.01.2022 10:55
3790

Կորոնավիրուսի համավարակի ահագնացման հետ կապված՝ մարզկենտրոնում հայոց զինված ուժերի 30-րդ տարեդարձին նվիրված զանգվածային միջոցառումներ չանցկացվեցին: Այնուամենայնիվ, օրվա խորհրդին պատշաճող ցերեկույթներ եղան, դրանցից մեկը Շմավոն Մովսիսյանի անվան Կապանի պատմության թանգարանում էր: Մշակույթի այդ օջախի հարևանությամբ գտնվող թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակները և սաները թանգարանի՝ Արցախյան երեք պատերազմների նահատակների հիշատակը հավերժացնող սրահում հանդես եկան գրական-երաժշտական համադրույթով, որը նվիրեցին 44-օրյա պատերազմում նահատակված մանկապարտեզի նախկին սաներ Տիրան Պետրոսյանի, Սերյոժա Լալաբեկյանի և Գոռ Անդրեասյանի հիշատակին:

Երգչուհիներ Էլեն Գրիգորյանը և Անուշ Դավթյանը կատարեցին ազգային- հայրենասիրական երգեր: Ընդ որում Էլեն Գրիգորյանը հնչեցրեց իր «Աղոթք ազգի փրկության» հեղինակային երգը՝ ծնված 44-օրյա պատերազմի հույզերից ու ապրումներից: Համերգային ծրագիրը ներառում էր պարային կատարումներ. «Նարա Դանս» համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Նարինե Մովսիսյան)  ներկայացրեց «Իմ հերոս» պարային բեմադրությունը:

Ներկաները ամուր ոգի մաղթեցին հայոց բանակին, հայ զինվորին՝ բարի և անփորձանք ծառայություն՝ մեկ անգամ ևս շեշտելով, որ հանրապետության անվտանգության և խաղաղության միակ երաշխավորը հայոց բանակն է, նրա հայրենասեր զինվորն ու սպան:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40