Իսայան Վահրամ․ նա պատրաստ էր օգնելու յուրաքանչյուրին

22.03.2021 18:05
8932

Իսայան Վահրամ Վազգենի․ ծնվել է 1980 թվականի մարտի 3-ին Կապանի շրջանի Դավիթ բեկ գյուղում։ Միջնակարգ կրթությունը ստացել է գյուղի դպրոցում։ 1998-2000 թվականներին ծառայել է հայոց բանակում։ Ամուսնացած էր՝ ունի 3 երեխա։

2014 թվականին պայմանագրային ծառայության է անցել Կարմրաքարի, ապա Կապանի զորամասում։

2016 թվականի Ապրիլյան ռազմական իրադարձություններից հետո՝ մի քանի ամիս զորամասի կազմում մնացել էր Արցախում․ վերադարձել էր հուսավառ՝ «Մերոնք ուժեղ են, մերոնց հաղթող չկա․․․»

2018 թվականից Վահրամը ծառայում էր Որոտանում (Կուբաթլու)։ Ամուսինները միասին էին աշխատում  նույն զորամասում։ Կինն արցունքախեղդ ձայնով է խոսում ամուսնու մասին, «Վահրամը շատ ծանր էր տանում․ ամեն օր վիրավորներ  ու դիակներ էր իջեցնում, նույնիսկ հաց չէր կարողանում ուտել, քանի որ վատ էր զգում այդ անվերջանալի վշտից»։

Ընկերները նրա մասին ափսոսանքով են պատմում՝ «Մեքենան, որն ինքն էր վարում, այնքան անսարք էր, որ կարող էր չքշել, իր զոհվելու օրն էլ նահանջի հրաման կար, բայց Վահրամն ընդդիմացավ՝ չենթարկվեց հրամանին, գնաց, որ մերոնց դիակները չմնան, գնաց ու զոհվեց»։

Համագյուղացիների հետ եմ զրուցում, նրանք Վահրամի մասին միայն լավն են հիշում, բայց չեն կարողանում դրվագներ մեջբերել, քանի որ ամիսներ անց էլ չեն հաշտվում իրենց բարի, կամեցող, բոլորին ամենուր եւ ամեն ժամ օգնող (իրենց բնութագրմամբ) ընկերոջ զոհվելու փաստի հետ։

2020 թ․ սեպտեմբերի 27-ի առավոտյան Վահրամը, ով Որոտանի զորամասում բուժկետի վարորդ էր, նախ՝ Գորիս է տեղափոխում զինծառայողների կանանց ու երեխաներին, ապա վերադառնում զորամաս։ Եվ սկսվում է մղձավանջը․․․  Թանկ էր ամեն րոպեն, Վահրամի մեքենան ոչ մի անգամ կանգ չառավ՝  բուժանձնակազմին տանում էր առաջնագիծ, ինքը մի քանի րոպեում մարմիններն էր իջեցնում, վիրավորներին տեղափոխում․․․

 Երբ հրետակոծությունը սաստկանում էր, դիրքեր բարձրանալն անհնարին էր դառնում, Վահրամը մի կերպ՝  շատ անսարք մասեր ունեցող մեքենան էր կարգի բերում, որ հանկարծ կյանքի ու մահվան ճանապարհին կանգ չառնի․․․

Հոկտեմբերի 15-ին անօդաչուի հարվածից զոհվում է Վահրամը՝  երեք երեխային ավանդելով իր զավակը լինելու կոչումն ու անդառնալի կարոտ․․․

Տիգրանուհի Բադալյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40