Ֆուտբոլային դերբի Կապանում. «Գանձասարը» 2:0 հաշվով հաղթեց «Սյունիքին»

31.08.2022 10:50
2964

Հայաստանի ֆուտբոլի առաջին խմբի առաջնության վեցերորդ տուրի շրջանակում օգոստոսի 30-ին Կապանի մարզադաշտում տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում, որը երկար կհիշվի:  Պատմական հանդիպման ժամանակ խաղադաշտում կապանյան երկու թիմեր էին՝ «Գանձասարը» և «Սյունիքիը»՝ իսկը կապանյան դերբի:

Դերբին նույն քաղաքի կամ շրջանի երկու մրցակից թիմերի միջև հանդիպումն է, օրինակ, «Ռեալ» և «Ատլետիկո» թիմերի հանդիպումը մադրիդյան դերբի է: Տերմինն առաջացել է Անգլիայի Դերբի քաղաքի անվանումից, որտեղ քաղաքի երկու թիմերի միջև միշտ թեժ մրցակցություն է եղել: Որպես կանոն դերբի մրցախաղի ժամանակ թիմերի երկրպագուների միջև մթնոլորտն ավելի շիկացած է լինում, քան սովորական խաղի ժամանակ:

«Գանձասարի» և «Սյունիքի» միջև հանդիպումը ևս թեժ է եղել: Մինչև առաջնության սկիզբը այս երկու թիմերը միմյանց միջև ընկերական հանդիպում էին անցկացրել, ուստի խաղասկիզբը հետախուզական բնույթ չէր կրում: Հանդիպման հաշիվը իններորդ րոպեին բացեց «Գանձասարի» հարձակվող Ամոնո Շոգոն: Մինչև առաջին խաղակեսի ավարտը թիմերի դարպասները մնացին անառիկ: Այնուամենայնիվ, չտեսնված մթնոլորտ էր մարզադաշտում. հանդիսականների մի ստվար խումբ «Գանձասար» էր վանկարկում, մյուս մասը՝ «Սյունիք»:

Երկրորդ խաղակեսի միջնամասում հաշիվը հավասարեցնելու ռեալ հնարավորություն ունեցավ «Սյունիքը», բայց հուսալի խաղով աչքի ընկավ «Գանձասարի» դարպասապահը: Իսկ «Գանձասարի» գրոհները ռեալ վտանգ էին պարունակում: Թիմի հարձակվող Ալեն Կարապետյանը 87-րդ րոպեին գեղեցիկ հարվածով վերջակետ դրեց այս պատմական հանդիպմանը՝ 2:0:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի  նախագահ  Արմեն Մելիքբեկյանը, Աժ պատգամավորներ Դավիթ Դանիելյանը, Նարեկ Ղահրամանյանը, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը:

Իսկ հանդիսականը ձանձրանալու առիթ չունեցավ…

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40