Երգով ու սիրով Սյունիքում եւ Արցախում

04.06.2021 12:02
6065

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը եւ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական երգչախումբը մայիսի 28-ից հունիսի 5-ը Սյունիքում եւ Արցախում անցկացնում է «Երգով ու սիրով» խորագրով երգչախմբային փառատոն՝ «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն»  ծրագրի շրջանակում: Հունիսի 3-ին Կապանի մշակույթի կենտրոնի մեծ  դահլիճը տրամադրված էր պատանի երգիչներին՝ մայրաքաղաքից ժամանած, ինչպես նաեւ մարզի երաժշտական ու արվեստի դպրոցների սաներին: «Սյունիքը մեզ համար հարազատ տան նման մի բան է, հաճույքով ենք հանդես գալիս այստեղ: Մենք եկել ենք Սյունիք մեծ մղումով, մեծ ձգտումով, անկեղծ հոգով ու սրտով», - համերգի սկզբում ասաց «Հայաստանի պատանի երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Երեւանի  Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը:

Նախ հանդես եկան Տաթեւի «Զանգակներ», Մեղրի համայնքի «Արեւիք» արվեստի, Կապանի թիվ 2 երաժշտական, Սիսիանի Էմմա Ասյանի անվան երաժշտական դպրոցների երգչախմբերը, այնուհետեւ բեմահարթակը տրամադրվեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբին (գեղ. ղեկավար Տիգրան Հեքեքյան, դաշնակահար՝ Մարինե Մարգարյան): Երգչախմբի երգացանկը խիստ բազմազան էր. այն ներառում է վաղ, միջնադարի եւ Վերածննդի ժամանակաշրջանների, ինչպես նաեւ դասական, ժամանակակից, ժողովրդական ու հանրամատչելի ստեղծագործություններ: Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, միջազգային ամենատարբեր փառատոների մասնակից երգչախումբը այս անգամ կատարեց հայ եւ արտասահմանցի կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ հանդիսատեսին հիացնելով կատարողական բարձր արվեստով:

Ամենավերջում միացյալ երգչախումբը կատարեց Ռոբերտ Պետրոսյանի «Մուշ», «Երկիր հայրենի», Առնո Բաբաջանյանի «Տղերքը, որոնք չկան», Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւան» (խոսք՝ Պարույր Սեւակի) ստեղծագործությունները:

Համերգի ավարտին մաեստրո Տիգրան Հեքեքյանը շնորհակալություն հայտնեց մի շարք անձանց փառատոնի գաղափարով ներշնչվելու եւ նախաձեռնությանը նեցուկ լինելու համար, մասնավորապես, Կապանի արվեստի քոլեջի նախկին տնօրեն Լիաննա Հակոբյանին:

«Երգով ու սիրով» երգչախմբային փառատոնը հետպատերազմյան իրադարձություններով պայմանավորված լարված իրավիճակը մեղմելուն միտված մի քայլ էր, որ լիովին արդարացրեց փառատոնի կազմակերպիչների սպասելիքները: Համենայն դեպս, մշակույթի կենտրոնի դահլիճում հավաքված հանդիսատեսը հաճելի զգացողություններով թողեց դահլիճը՝ փոքրիկ երգիչներին կրկին հանդիպելու ակնկալիքով:

 

Վահրամ Օրբելյան

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12

Ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը ուղևորվում է ԱՄՆ

23.10.2026 14:39

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11