Մեղրիում մահացել է Մարատ Օհանյանի մայրը՝ Շողիկ Օհանյանը

18.12.2023 16:18
3109

Դեկտեմբերի 18֊ի առավոտյան, երկարատեւ հիվանդությունից հետո, մահկանացուն կնքեց Շողիկ Մամիկոնի Օհանյանը։

Կյանքի 95֊րդ տարին նոր֊նոր բոլորած Շողիկ մայրիկը վերջին վեց տարում գամված էր անկողնուն։

Հրազդանի տարածաշրջանի Սոլակ գյուղում  ծնված Շողիկ Օհանյանն իր կյանքի ընկերոջ՝ Վոլոդյա Միքայելի Օհանյանի հետ ծանոթացել է Երեւանում, որտեղ միասին դասընթացի էին մասնակցում։

1953 թվականին նրանք ամուսնացել եւ գեղեցիկ ընտանիք են կազմել, ունեցել երկու զավակ: Տարիներ շարունակ նրանք  լծված էին  Մեղրու շենացման գործին։

Մեղրիում ամուսիններով աշխատում էին կար ու ձեւի արտադրամասում, ավելի ուշ՝ տեւական ժամանակ, տիկին Շողիկը գլխավորել է Մեղրու կարի արտադրամասը։

Ամուսնուն վաղաժամ՝ 1979 թվականին կորցնելուց հետո, կարողացել է շարունակել Մեղրիում ճանաչված ու հարգված այդ օջախի ավանդույթները, զավակներին դաստիարակել հայրենի եզերքին նվիրվածության ոգով։

Տիկին Շողիկն իր մարդամոտությամբ, հյուրընկալությամբ, համաքաղաքացիների հետ ունեցած ջերմ հարաբերությունների շնորհիվ մեծ հարգանք էր վայելում  Մեղրի համայնքում։

Շողիկ Օհանյանը Սյունիքի մարզում ճանաչված մտավորական, հասարակական ակտիվ գործիչ, Մեղրու տարածաշրջանի հուսալի ապագայի կերտման համար իրեն ամբողջովին նվիրած Մարատ Օհանյանի մայրն է։

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը ցավակցում է Մարատ Օհանյանին եւ Օհանյանների ամբողջ գերդաստանին՝ սիրելի մայրիկի մահվան կապակցությամբ։

 

***

Շողիկ Օհանյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 17։00֊ից, Օհանյանների բնակարանում (Մելիք֊Օհանջանյան 5), հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 20-ին, ժամը 12։00֊ին։

Հանգուցյալը հողին կհանձնվի Մեղրի քաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցու (Անապաստանաց վանքի) մերձակա գերեզմանատանը եւ հավերժական հանգրվանը կգտնի ամուսնու՝ Վոլոդյա Օհանյանի կողքին։

 

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02