Նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը

02.12.2022 17:04
4244

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան (նշվում է դեկտեմբերի 3-ին) նվիրված ցերեկույթ տեղի ունեցավ Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրում: Միջոցառման մասնակիցները, հյուրերը նախ ծանոթացան կրթօջախի նախասրահում կազմակերպված ցուցադրանքին: Այնուհետև դահլիճում տեղի ունեցավ օրվանը նվիրված գրական-երաժշտական համադրույթ, որից առաջ կրթահամալիրի տնօրեն Մարինե Ղազարյանը ողջունեց բոլոր նրանց, ովքեր ճակատագրի կամոք կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հանդեպ ուշադրություն և մտահոգություն են դրսևորում:

Բանախոսը նշեց, որ իրենց կրթահամալիրում ընդգրկված է 85 սովորող, ովքեր ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք: Եվս 72 սովորող հիմնական կրթությամբ սովորում են նախնական մասնագիտական ուսուցմամբ գազաեռակցողի, խառատի, վարսահարդարի և խոհարարի մասնագիտություններ: Բացման խոսքի ավարտին Մ. Ղազարյանը հիշեցրեց, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ, բոլոր  խնդիրներով հանդերձ՝ հաշմանդամություն ունեցող  անձինք մեր հասարակության լիիրավ անդամներ են, և նրանցից յուրաքանչյուրն ասելիք ու անելիք ունի մեր երկրում:

Ներառական կրթության առջև ծառացած հիմնախնդիրների մասին բարձրաձայնեց ծնող Ժենյա Նավասարդյանը, շեշտելով, որ յուրաքանչյուրն անելիք ունի ներառական կրթության  կայացման ճանապարհին: Նման մարդկանց հասարակությանը ինտեգրման մի քանի հիմնահարցերի մասին խոսեց Կապանի հոգևոր հովիվ տեր Խաչատուր  քահանա Հայրապետյանը:

Առանձնահատուկ երախտագիտություն հայտնվեց կրթահամալիրի մանկավարժներին և աշխատակիցներին, ովքեր յուրաքանչյուր սովորողի ուսուցումը կազմակերպում են անհատական պլանով, ջանում են բացահայտել նրանց կարողությունն ու ձիրքը, նաև տարբեր միջոցառումների միջոցով  ձգտում են հետաքրքիր դարձնել աշակերտների առօրյան:

 

Վահրամ Օրբելյան

Քաջարանի թունելի կառուցման ծրագրի շրջանակում Հայաստան է ներմուծվել ստորգետնյա հորատման հատուկ տեխնիկա

12.11.2026 10:49

ՀՀ գործող ղեկավարները կրակի հետ են խաղում․ ՌԴ պատգամավորների անդրադարձը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելուն

12.11.2026 10:39

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա

12.11.2026 10:09

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը

11.11.2026 20:26

Հայաստանին զրկեցին ՀԱՊԿ–ում ձայնի իրավունքից.Պեսկով

11.11.2026 18:38

Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

11.11.2026 18:31

Պուտինը ներկայացրել է ՀԱՊԿ գագաթնաժողովի օրակարգը

11.11.2026 17:51

Հուշ-երեկո մեծն Էջանանցու հիշատակին

11.11.2026 16:55

63-72 տարեկան քաղաքացիները կարող են մինչև դեկտեմբերի 15-ը դիմել բիզնես աջակցության ծրագրին

11.11.2026 16:09

Ինչո՞ւ Սահմանադրության «հայրերը» Մայր օրենքի նախաբանը անփոփոխելի չեն սահմանել. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

11.11.2026 15:50

Կալանքի մեկ օրը կարող է հաշվվել 1.5 օր․ ի՞նչ փոփոխություն է առաջարկում կառավարությունը

11.11.2026 15:31

Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ

11.11.2026 15:21