Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը բոլորին կոչ է արել համախմբվել հանուն Արցախի

05.01.2023 12:22
924

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը սոցիալական ցանցերի իր էջերում անդրադարձել է Լաչինի միջանցքի շրջափակմանը:

Twitter-ի իր էջում Թանկյանը հրապարակել է օրեր առաջ TYT հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցը, որտեղ նա խոսում է Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական շրջափակման մասին: Թանկյանը նշում է, որ մարդասիրական իրավիճակը գնալով վատթարանում է: Ըստ նրա՝ ժամանակն է, որ ԱՄՆ նախագահը և ԱՄՆ իշխանություններն ուղղակի ճնշում գործադրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա:

՛

Facebook սոցիալական ցանցում Թանկյանը շնորհակալություն է հայտնել Լոս Անջելեսի քաղաքապետ Քերըն Բասին և քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Գրեգորյանին, որոնք պաշտոնական գրությամբ դիմել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով օգնության հասնել Արցախի ժողովրդին: Նամակի մասին ավելի վաղ տեղեկացրել էր նաև «Արմենպրես»-ը:

Instagram-ի, Facebook-ի և Twitter-ի իր էջերում աշխարհահռչակ երաժիշտը կոչ է արել բոլորին իրենց սոցիալական էջերում տարածել Արցախի դրոշը՝ ի նշան արցախահայերի աջակցության, որոնք «Ադրբեջանի բռնապետի կողմից անօրինական շրջափակման պատճառով հայտնվել են հումանիտար աղետի շեմին»:

«Մինչ Ադրբեջանի կողմից ցեղասպանական շրջափակումը շարունակվում է 24 օր, Արցախի հայկական Հանրապետությունը և նրա քաղաքացիները զրկված են առաջին անհրաժեշտության պարագաներից և պարենից: Տարածե՛ք այս դրոշը՝ ի աջակցություն Արցախի: Ալիևը և Ադրբեջանի կառավարությունը չեն ցանկանում, որ գոյություն ունենան այս դրոշը և այն ներկայացնող մարդիկ, այնպես որ, տարածե՛ք այն: Տարածե՛ք իրազեկություն, կրթե՛ք, կազմակերպե՛ք և համախմբվե՛ք՝ հանուն Արցախի: Գործողություննե՛ր ձեռնարկեք Ալիևի՝ էթնիկ զտման վերջին ջանքերի դեմ», - նշված է գրառման մեջ:

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01