Աշխարհի որևէ կետում կանգնած ամեն հայ անհրաժեշտության դեպքում կպաշտպանի հայրենիքը. վարչապետը համոզված է դրանում

15.07.2018 23:47
1272

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ոչ թերագնահատել, ոչ էլ գերագնահատել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Արցախի հետ շփման գծում։ Նրա խոսքով՝ ռազմաքաղաքական իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է Ադրբեջանի օրեցօր ավելացող ագրեսիվ հայտարարություններով։ Ինչպես ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ինքը ՀՀ զինված ուժերին հրահանգել է լինել ծայրահեղ զգոն ու պատրաստ Ադրբեջանի ցանկացած պրովոկացիայի։ «Մենք շփման գծի երկայնքով ունենք ադրբեջանական ստորաբաժանումների կուտակումներ, այդպիսի իրավիճակ ունեինք Ապրիլյան պատերազմից առաջ։ Նախիջևանի ուղղությամբ էլ ունենք ապակառուցողական գործողություններ Ադրբեջանի կողմից։ Մենք այս բոլոր իրավիճակներում պետք է մեր շահերը հետևողականորեն պաշտպանենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց վարչապետը։

Վերլուծելով ագրեսոր երկրի գործողությունները՝ Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Ալիևն ունի ներքաղաքական խնդիրներ ու գուցե մտավախություններ, որ իր ժողովուրդն էլ կարող է ոգևորվել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների հաջողությունից և քաղաքական գործընթացներ սկսել՝ ընդդեմ կոռուպցիայի և հանուն ժողովրդավարության։ «Նաև այս պատճառով եմ ասում, որ ցանկացած ագրեսիվ գործողություն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ։ Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պաշտպանվելու ու հակահարված տալու»,-շեշտեց Փաշինյանը։

Այս ամենի մեջ, սակայն, վարչապետը դրական մի բան է տեսնում։ Ըստ նրա՝ Հայաստանում, Արցախում ու սփյուռքում հայությունը համախմբված է առավել, քան երբևէ։ Նրա դիտարկմամբ՝ ադրբեջանական որևէ սադրանքի դեպքում համազգային համախմբում կապահովվի, բոլոր ռեսուրսները կներդրեն հայրենիքի պաշտպանության գործում։ «Ես համոզված եմ, որ ամբողջ աշխարհի հայության ֆինանսական, հումանիտար, քաղաքական, դիվանագիտական, ռազմական, ռազմաքաղաքական բոլոր ռեսուրսները կներդրվեն Արցախի ու Հայաստանի պաշտպանության և հակառակորդին հակահարված տալու գործում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40