Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհերի թիվը գերազանցել է 15 000-ը

09.02.2023 11:15
961

Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 15 380-ը։ Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 12 391-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով կա առնվազն 2992 զոհ։

Anadolu գործակալությունը, հղում անելով AFAD-ին, գրում է, որ Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 62 914-ի։ Ավելի վաղ նշվում էր 52 979 վիրավորի մասին։ Թուրքական կողմը նշում է, որ երկրաշարժից մեծապես տուժել են Գազիանթեփի, Հաթայի, Օսմանիյեի, Ադըյամանի, Մալաթիայի, Շանլըուրֆայի, Ադանայի, Դիարբեքիրի և Քիլիսի նահանգները։ Սիրիայում էլ երկրաշարժից առավելապես տուժել են Հալեպը, Լաթաքիան, Համան, Իդլիբը և Տարտուսը։

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է 6000-ից ավելի շինություն։ «Մենք մոբիլիզացրել ենք մեր ամբողջ ռեսուրսները։ Պետությունն աշխատում է համայնքների հետ, հատկապես AFAD-ը՝ իր ողջ միջոցներով»,- Քահրամանմարաշ նահանգում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա յոթօրյա համազգային սուգ է հայտարարել, իսկ երկրում իջեցվել են բոլոր դրոշները։

https://hetq.am/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40