Աշխարհում կորոնավիրուսից առողջացել է 99 014 մարդ, մահացել է 14 698-ը

23.03.2020 11:26
1173

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսից առողջացել է 99 014 մարդ, մահացել է 14 698-ը: Աշխարհում գրանցված դեպքերի թիվը հասել է 339 039-ի: Այս մասին հայտնում է worldometers.info/coronavirus/-ը:

Կորոնավիրուսով վարակվելուց հետո 72 703 պացիենտ առողջացել է Չինաստանում: Առողջացածների թվով երկրորդ տեղում է Իրանը (7913), երրորդ՝ Իտալիան (7024), չորրորդ՝ Հարավային Կորեան (3166 առողջացած), այնուհետեւ Իսպանիան (2575) եւ Ֆրանսիան (2200):

Նշենք նաեւ, որ արդեն առողջացել են Diamond Princess զբոսաշրջային նավի վարակված 712 ուղեւորներից 567-ը:

Ռեսուրսի տվյալներով՝ Իտալիայում կա կորոնավիրուսային ինֆեկցիայով 59 138 դեպք եւ դրա հետ կապված 5476 մահ: ԱՄՆ-ում՝ կորոնավիրուսի 34 758 եւ մահվան ելքով 452 դեպք, Իսպանիայում՝ 28 768 դեպք եւ 1772 մահ, Գերմանիայում՝ 24 873 հաստատված դեպք եւ 94 մահ, Իրանում՝ 21 638 դեպք եւ 1685 մահվան ելք: Նշենք, որ Իրանը երկար ժամանակ վարակվածների եւ մահացության թվով 2-3-րդ տեղերում էր, բայց այսօր այս երկիրը 6-րդ տեղում է հաստատված դեպքերի թվով եւ 4-րդ տեղում մահվան դեպքերի թվով:

Վերջին տեղեկություններով՝  Հայաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 194 քաղաքացու մոտ: Այս դեպքերից 157-ը կապված են երկու առաջնային դեպքերի հետ՝ «էջմիածինյան» եւ «արտադրական հատվածի»: Երկու պացիենտ առողջացել է:

 

med.news.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40