Աշխարհում մեկ մարմին իրավունք ունի մեկնաբանել մեր Սահմանադրությունը, դա ՀՀ Սահմանադրական դատարանն է. Միրզոյան

13.04.2025 00:57
764

Հայաստանի Սահմանադրության ներածական մասում կա հղում Անկախության հռչակագրին, սակայն Անկախության հռչակագրի միայն այն դրույթներն ունեն իրավական նշանակություն, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության տեքստում:

Այս մասին հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ:

«Ադրբեջանի մեր գործընկերներին մտահոգող նախադասությունը Հայաստանի Սահմանադրության տեքստում մեջբերված չէ։ Այսպիսով՝ աշխարհում կա միայն մեկ մարմին, որն իրավունք ունի մեկնաբանելու մեր Սահմանադրությունը, դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն է։

Իսկ անցած տարվա սեպտեմբերին Դատարանը եզրակացություն է տվել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը տեղի է ունենում Ալմաթիի հռչակագրի հիման վրա, ինչը նաև նշանակում է, որ մենք այնտեղ նշված սահմաններից դուրս պահանջներ չունենք, այս սկզբունքը լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը, և վերջ։ Ուստի եթե հիմա ստորագրենք խաղաղության համաձայնագիրը, վավերացման ընթացքում այն կուղարկվի Սահմանադրական դատարան։ Եթե այն ևս մեկ անգամ ասի, որ փաստաթուղթը համապատասխանում է մեր Սահմանադրությանը, կհաստատվի, որ որևէ խոչընդոտ չկա։

Եթե տեսականորեն մեր Սահմանադրական դատարանն այլ բան ասի, կքննարկենք այլ հնարավորություններ: Այս հարցը քաղաքական կամքի, կողմնորոշման խնդիր է՝ արդյոք խաղաղությո՞ւն ենք կառուցում, պատրաստվո՞ւմ ենք օգտվել հնարավորություններից, թե՞ փակելու ենք գործընթացը՝ ունենալով մտահոգություններ։ Եթե կա կամք, ճանապարհ կգտնենք»,- ասել է նախարարը:

armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40