Փետրվարի 25-ը Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է

25.02.2026 10:10
672

Նրա անվանը մակդիրներ հավելելն անպտուղ զբաղմունք է, քանզի անհամեմատելի է այն ամենը, ինչ նա արել է հայ ազգային-ազատագրական պայքարի պատմության մեջ։ Ըստ ամենայնի՝ այդ պայքարի խորհրդանիշն է։ Ոչ մի հերոս՝ իրական թե երևակայական, համեմատելի չէ Անդրանիկի հետ։ Բայց, այնուամենայնիվ, եղեռնամահ գրող Ռուբեն Զարդարյանի որդին՝ արձակագիր Հրաչ Զարդարյանը Անդրանիկի վերաբերմամբ մի որակում ունի ՝ աներկրորդ,այսինքն ՝ նման երկրորդը չկա։

Անդրանիկի գործունեության մի կարևոր դրվագ առնչվում է Սյունիքին, երբ զորավարը իր զորականների և 20 հազարանոց գաղթականության հետ՝ կազմված ծերերից, կանանցից ու երեխաներից, հատելով Զանգեզուրյան լեռնաշղթան, հասավ Կապան։ Առաջաձոր գյուղում հյուրընկալվեց Սմբատ Մելիք - Ստեփանյանի տանը։ Սմբատ Մելիք-Ստեփանյանը նրան փորձում է համոզել մնալ Կապանում, սակայն Անդրանիկը հրաժարվում է՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտ է մոտ գտնվել Ղարաբաղին։

Սյունիքում Անդրանիկին ժողովուրդը խանդավառությամբ է ընդունել։

Եթե չլիներ Նժդեհը, Սյունիքը կարժանանար Ղարաբաղի և Նախիջևանի ճակատագրին։ Բայց և Անդրանիկի ներկայությունը Սյունիքում մեծ դեր խաղաց, որ այդ երկրամասը մնա որպես Հայաստանի Հանրապետության անբաժանելի մաս։ Միակ երկրամասը, որ ոտնակոխ չեղավ թուրքին, եղավ Սյունիքը։

Մեր օրերում, երբ Սյունիքը կանգնած է լուրջ մարտահրավերների առջև, վերստին հիշենք Անդրանիկին։

Ծնունդդ շնորհավոր, ճշմարիտ հայ Անդրանիկ Օզանյան, մարդ տեսակդ և անվախ ու վճռական զորահրամանատարդ աղետալիորեն պակասում են մեր օրերում։

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40