Աշխարհում տիրող անկայուն իրավիճակը կարող է փոխվել րոպեների ընթացքում․ Վարդան Ոսկանյան

20.04.2026 20:08
400

Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավի հարձակումը իրանական բեռնատար «Թուսքա» նավի վրա, Իրանի ԱԳՆ-ի կողմից գնահատվել է որպես հրադադարի բացահայտ խախտում, իսկ իրանական ԶՈւ-երը հայտարարել են, որ իրականացնելու են պատասխան գործողություն։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ, երբ ամերիկյան պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրերջք է կատարել Պակիստանի մայրաքաղաքում։

Այսօր առավոտյան Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային հայտարարել էր, որ իր ասուլիսի պահին իրանական կողմը բանակցություններին մասնակցության որոշում դեռևս չի կայացրել։ Պակիստանյան աղբյուրների պնդմամբ՝ Իսլամաբադի միջնորդական առաքելության հիմնական գործող անձ ֆելդմարշալ Ասիմ Մունիրը իրանական նավի վրա հարձակման դեպքի վերաբերյալ իր երկրի անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի նախագահ Թրամփն՝ փորձելով առաջ մղել բանակցությունների չտապալման օրակարգը և զուգահեռաբար կրկին խոսել է իրանական կողմի հետ։

Չնայած դրան, իրանական կողմից բանակցություններին մասնակցելու վերաբերյալ որևէ հաստատում առայժմ չկա, թեև Պակիստանում հավանական են համարում վաղվա ընթացքում իրանական պատվիրակության ժամանումը։ Աշխարհում տիրող այսօրվա անկայուն իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ այն կարող է փոխվել նույնիսկ րոպեների ընթացքում, և այս օրինաչափությունից զերծ չեն նաև Իրան-ԱՄՆ բարդագույն հարաբերությունները»,-գրել է նա։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40