Առաջատար կրթությունը մտնում է Կապան

20.12.2021 16:34
1577

Կապանի Արամ Մանուկյան փողոցի  7  հասցեում՝ թիվ 3 միջնակարգ դպրոցի բակում, կայացավ Թումո տուփի պաշտոնական բացման արարողություն: Դա Թումո կրթական ծրագրի ընդլայնված նախաձեռնությունն է, ասել է թե՝ «Թումո Հայաստանը» մտնում է գործնական փուլ: Նախաձեռնության նպատակն է Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի բոլոր պատանիներին:

Միջոցառմանը մասնակցում էին Թումոյի գործադիր տնօրեն և համահիմնադիր Մարի Լու Փափազյանը, Կապանում տեղադրված տուփի բարերարներից Կարապետ Պարտագչեանը (Լիբանան), մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հյուրեր: Բարերարների նվիրատվության շնորհիվ իրականություն դարձած այս ծրագիրը հնարավորություն կընձեռի մայրաքաղաքից հեռու բնակվող պատանիներին և աղջիկներին հմտանալու մի շարք գործառույթների մեջ՝ անիմացիա, գրաֆիկական դիզայն, լուսանկարչություն, ծրագրավորում, ֆինանսական հմտություններ և այլն:

Ինչպես տեղեկացանք, «Թումո Հայաստան» նախաձեռնության շրջանակում նախատեսվում է Կապանում բացել նաև Թումո կենտրոն, որ տեղակայվելու է քաղաքի երկաթուղային կայարանի շենքում: 1932 թ. կառուցված այդ շենքի վերակառուցումը ծրագրված է ավարտել 2023 թվականին:

Թումոյի հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը «Սյունյաց երկրին» փոխանցեց, որ  Սյունիքում կլինի Թումոյի երկու կենտրոն՝ Կապանում և Սիսիանում, որոնց կցված կլինի վեց տուփ, Կապանին կցվածները՝ Քաջարանում և Մեղրիում, իսկ Սիսիանին կցվածները՝ Շաքի, Գորիս, Տեղ և Շինուհայր համայնքներում:

Այսօր գործարկված Թումո տուփում գրանցվել է մոտ 250 պատանի և աղջիկ՝ Կապանից և հարակից բնակավայրերից:

Վահրամ Օրբելյան

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24