Հայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

24.01.2022 11:57
3045

Հայաստանը և Ավստրիան նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարեդարձը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետությունը և Ավստրիական Հանրապետությունը երկկողմ դիվանագիտական հարաբերություններ են հաստատել սրանից ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հունվարի 24-ին: Այդ օրը կողմերն ընդունել են դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ հայտարարություն:

Հայաստանն ու Ավստրիան համագործակցում են ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ և այլն:30 տարվա ընթացքում Հայաստանի և Ավստրիայի կառավարությունները ստորագրել են փոխգործակցության, փոխօգնության և գործընկերության մասին 12 համաձայնագիր և փոխըմբռնման ու համագործակցության մասին 6 հուշագիր:

Ընդհանուր առմամբ, հայկական կողմից մինչ օրս եղել է 14 պաշտոնական այց Ավստրիա՝ այդ թվում նախագահների և վարչապետերի մակարդակով: Վերջինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցն էր 2019 թ. մարտին: Վարչապետը այդ այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ պետք է բանակցեր Ադրբեջանի նախագահի հետ: Նիկոլ Փաշինյանը Վիեննայում նաև հանդիպում էր ունեցել Ավստրիայի Դաշնային նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի հետ:

Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է Արմեն Պապիկյանը, որն այդ պաշտոնում նշանակվել է 2018 թ. նոյեմբերի 28-ին: Իսկ Հայաստանում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Ալոիս Կրաուտն է (նստավայրը՝ Վիեննա): 2016 թվականին Ավստրիայի զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավար է նշանակվել Գերհարդ Շաումբերգերը:

Հայերը Ավստրիական կայսրության տարածքում հաստատվել են դեռևս 17-րդ դարում: Հայկական համայնքը համալրվել է 1915-ի Հայոց ցեղասպանությունից հետո: Ըստ բաց աղբյուրների՝ ներկայում Ավստրիայում ապրում է շուրջ 7000 հայ, որոնցից ճնշող մեծամասնությունը մայրաքաղաք Վիեննայում է: Այստեղ գործում են Սուրբ Փրկիչ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները:

Ի դեպ, հայազգի վարպետ Կյուրեղ Դեմյանը, որը ծնվել էր Կիլիկիայից գաղթած հայերի կողմից Ռումինիայում 16-րդ դարում հիմնված Արմենոպոլիս (ներկայիս Գեռլա) քաղաքում, հենց Ավստրիայում է 1820-ական թթ. իր որդիների հետ միասին ստեղծել բոլորիս քաջ հայտնի ակորդեոն երաժշտական գործիքը՝ պաշտոնապես արտոնագրելով այն 1829 թ. մայիսի 23-ին: Այսօր Վիեննայի Երաժշտության տանը ցուցադրվում են Դեմյանի պատրաստած նվագարանի նմուշները:

Ավստրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին՝ 2015 թ. ապրիլի 22-ին։ Այդ օրը Ավստրիայի խորհրդարանի բոլոր վեց խմբակցությունները մեկ րոպե լռությունից հետո ընդունել են համատեղ հայտարարություն՝ ճանաչելով ու դատապարտելով Հայոց ցեղասպանությունը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40