Աշխարհը լուռ հետևում է Արցախի դեմ Ադրբեջանի ոտնձգություններին. Վալերի Բուայե

04.04.2022 17:16
1121

Արցախի Փառուխ հայկական գյուղի շրջակայքը արդեն 10-րդ օրն է՝ ապօրինաբար օկուպացված է Ադրբեջանի կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ֆրանսիական «Լե Ֆիգարո» հեղինակավոր ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան-Քրիստոֆ Բյուսոն:

«Հարյուրավոր գյուղացիներ՝ ներառյալ երեխաները, դեռևս իրենց տնից հեռու են ապրում: Իսկ ադրբեջանական բանակը հետ չի քաշում իր զորքերը, դեռ ավելին՝ ամրապնդում է իր դիրքերը», -Թվիթերում գրել է Բյուսոն:

Ֆրանսիայի Սենատի անդամ, Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն իր հերթին այս գրառման առնչությամբ հիշեցրել է, որ 2020 թվականի լայնածավալ ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ՝ թուրքական ռումբերի, սպիտակ ֆոսֆորի և անօդաչուների միջոցով կոտորածի է ենթարկել Արցախի հայերին:

«Նրանց մեջ կենդանացել է ցեղասպանի ոգին: Իսկ աշխարհը լուռ հետևում է առանց որևէ բան անելու: Ոտնձգությունները շարունակվում են անտարբերության մթնոլորտում», – Թվիթերում գրել է Բուայեն:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40