Աշխարհը մոտ Է այն եզրագծին, որից անդին վերահսկողությունը կորցնելու վտանգ կա. Տուսկ

26.06.2019 14:22
1101

Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը G20-ի գագաթնաժոովի նախաշեմին դրա մասնակիցներին նախազգուշացրել Է աշխարհում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վտանգի մասին՝ կոչ անելով աշխատել ճգնաժամերի լուծման վրա եւ հաշվի առնել Նագասակիի դասերը:

«Նույնիսկ այդ կարճատեւ այցը ինձ հարկադրեց գիտակցելու, թե որքան ողբերգական Է Նագասակիի դասը, եւ այնուամենայնիվ, որքան Է այն լի հույսով: Այսօր՝ Օսակայում աշխարհի ղեկավարների հանդիպումից երկու օր առաջ, դա նաեւ պետք Է պատասխանատվության դաս դառնա հանուն մեր ընդհանուր ապագայի»,- ասված Է Տուսկի հայտարարության մեջ:

«Համաշխարհային ասպարեզը չի կարող վերածվել մի վայրի, որտեղ ուժեղներն իրենց պայմանները թելադրեն թույլերին առանց որեւիցե վերապահության, որտեղ եսամոլությունը գերակշռի համերաշխության նկատմամբ, իսկ ազգայնական հույզերը գերակշռեն ողջամտության նկատմամբ:

Դուք պետք Է հասկանաք. դուք պատասխանատվություն եք կրում ոչ միայն ձեր շահերի, այլեւ ամենից առաջ խաղաղության եւ անվտանգ, արդարացի աշխարհակարգի համար»,- ասված Է հունիսի 26-ին տարածված հայտարարության մեջ: «Այդ ամենը մեզ ցույց Է տալիս, թե աշխարը որքան շատ Է մոտեցել վտանգավոր եզրագծին: Մեք շարունակում ենք ձեւացնել, թե լիովին վերահսկում ենք իրադարձությունների եւ փոփոխությունների դինամիկան, բայց դա պատրանք Է: Այդ վտանգների գիտակցումը պետք Է հիմք դառնա Օսակայում քննարկումների համար»,-եզրափակել Է Եվրախորհրդի նախագահը հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

irakanum.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34