Աշխարհը նման քաոսային և կատաղի շրջան չի տեսել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր. Կիմ Չեն Ըն

22.11.2024 11:51
624

Միացյալ Նահանգների գործողությունների պատճառով միջազգային հանրությունն այժմ ապրում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենակատաղի և քաոսային շրջանը։

Այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, նրա խոսքերն է վկայակոչել Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«Այժմ մենք կարող ենք տեսնել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենաքաոսային և դաժան աշխարհը»,- ասել է Ընը:

Նա բացատրել է, որ Միացյալ Նահանգների «անբարեխիղճ հնարքները»՝ հաստատելու իր գերիշխանությունը, և «նրանց առաջացրած բոլոր տեսակի տարաձայնություններն ու առճակատումները» անցել են «պայթյունի կրիտիկական կետը» և վերածվել «անարդար ու սարսափելի պատերազմների» և «աղետների»։

«Այսօրվա իրականությունն այն է, որ, ինչպես գրեթե 100 տարի առաջ, երբ ֆաշիզմը Եվրոպայում և Ասիայում միավորվեց՝ խարխլելու իրավիճակը աշխարհում, Արևմուտքի և Արևելքի ռեակցիոն ուժերը ամերիկյան իմպերիալիզմի ղեկավարությամբ փորձում են հաստատել բռնակալ, ագահ կարգեր»,- ասել է Կիմ Չեն Ընը։

Նա ելույթ է ունեցել Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ, որը ցուցադրում է ռազմավարական և մարտավարական զենքի օրինակներ, որոնք գրավել են աշխարհի ուշադրությունը։

www.armtimes.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40