Աշխատակազմը դարձել էր մի մեծ ու համերաշխ ընտանիք. Արման Թաթոյանը հրաժեշտ է տվել աշխատակիցներին

25.02.2022 11:21
1023

Արման Թաթոյանը հրաժեշտ է տվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին եւ շնորհակալություն հայտնել նախորդող տարիների համատեղ աշխատանքի համար։

«Միասին անցել ենք 2016-ի ապրիլյան պատերազմն ու 2020-ի 44-օրյա պատերազմը, եղել ենք սահմանային գրեթե բոլոր գյուղերում ու ոչ միայն, քարտեզի վրա ադրբեջանական տեղակայումներն ամրագրելու համար բառի բուն իմաստով արել ենք քար առ քար, ծառ առ ծառ ուսումնասիրություն,  եղել է՝ այդ այցերի ընթացքում հայտնվել ենք ադրբեջանական նշանառության ներքո, բայց մեկ է` ավարտին ենք հասցրել մեր գործը:

Ազնիվ ենք եղել միմյանց նկատմամբ ու եղել են իրար թիկունք: Իրար օգնելով ենք աշխատել ու չենք ընկրկել:

Ավելի ենք միավորվել դժվարություններից ու շարժվել ենք միայն առաջ:

Բոլորս էլ քաջ գիտակցել ենք, որ սա ոչ թե զուտ աշխատանք է, այլ Հայրենիքի համար առաքելություն, որ պետք է իրականացնել պատասխանատվությամբ՝ առանց սահմանափակումների։

Անհնար է հաշվել, թե քանի անքուն գիշեր ենք անցկացրել հրատապ այցերի վայրերում կամ աշխատակազմում` աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով:

Աշխատակազմ, որը եղել է բոլոր կարևոր ձեռքբերումների շարժիչ ուժը, որի հետ անցել ենք դժվար գործի ճանապարհ` 24/7 աշխատանքով։

Աշխատակազմը դարձել էր մի մեծ ու համերաշխ ընտանիք՝ իրար օգնելու և խնդիրները միասին լուծելու պատրաստակամությամբ։

Երեկ ուշ երեկոյան Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում աշխատողների հետ հրաժեշտի հանդիպում էր։

Մեծ ուրախությամբ Արման Թաթոյանն ընդունեց աշխատողների մակագրություններով իր համար պատրաստված երախտագիրն ու հուշամեդալը։

Նա իր երախտագիտությունը հայտնեց աշխատողներին նվիրված աշխատանքի և հայրենասեր լինելու համար:

Բոլորին մաղթել է հաջողություններ աշխատանքում և հորդորել է նույն պատասխանատվությամբ շարունակել առաքելությունը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Թաթոյանը։

news.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22