Միրզոյանը Ծառուկյանին կոչ է անում հրապարակային պարզաբանումներ ներկայացնել

03.05.2019 15:38
1168
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հրապարակել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ուղղված իր գրությունը, որով կոչ է անում նրան հրապարակային պարզաբանումներ ներկայացնել քննադատության վերաբերյալ, թե Ծառուկյանը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ։

«Ազգային ժողովում «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում Ձեր ելույթում և դրան հաջորդած հարցազրույցների ընթացքում Ձեր կողմից հնչեցրած հայտարարությունները Ազգային ժողովի մեր գործընկերների, արտախորհրդարանական քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լայն հանրության շրջանում արդարացի մտահոգություններ և ողջամիտ կասկածներ են առաջացրել Ձեր կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ, մինչդեռ Սահմանադրությամբ և օրենքներով Ազգային ժողովի պատգամավորին արգելվում է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ», - գրել է Միրզոյանը։

ԱԺ նախագահը նաև հայտնել է, որ խնդրի շուրջ հրավիրվել է իրավապահ մարմիններիուշադրությունը, բացի այդ՝ իրեն առաջարկել են այս հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով։
Միրզոյանը, սակայն, նկատում է, որ էթիկայի հանձնաժողովի ստեղծման նախաձեռնությունը դուրս է Ազգային ժողովի նախագահի լիազորություններից, բացի այդ՝ «տարատեսակ շահարկումների տեղիք» կարող է տալ։ Ապա ավելացնում է՝ այս իրավիճակում, կարծում է, Ծառուկյանը առնվազն պետք է սպառիչ հրապարակային պարզաբանումներ ներկայացնի խնդրի վերաբերյալ։

Հղում անելով օրենքներին՝ խորհրդարանի խոսնակը հիշեցնում է, որ «պատգամավորը պարտավոր է իր լիազորություններն իրականացնելիս չառաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով և չօգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի»։

Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնում, որ վերջին մեկ տարում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները վերացնում են սեփական բիզնես շահերը քաղաքական դերակատարությամբ հովանավորելու՝ անգամ քողարկված մեխանիզմների անհրաժեշտությունը, «երբ դե-յուրե պատգամավորը կարող էր իր ձեռնարկությունը հանձնել հավատարմագրային կառավարման, սակայն փաստացի շարունակել զբաղվել դրա անմիջական կառավարմամբ»։

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40