Աշխատանքային խորհրդակցություն մարզպետարանում

30.04.2019 17:31
1142

Ապրիլի 30-ին Սյունիքի մարզպետարանում մարզի համայնքների եւ մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որ վարում էր Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Օրակարգը ներառում էր մեկ տասնյակից ավելի հարց։

Նախ քննության առնվեց գարնան-գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի եւ առկա խնդիրների մասին հարցը, ընդ որում` առաջին պլանին գարնանացան մշակաբույսերի սերմացուների մատակարարման եւ ոռոգման սեզոնի նախապատրաստման հարցերն էին, մասնավորապես նշվեց, որ մարզում կատարվել է 3 հազար հեկտար գարնանացան, որն ավարտվելու է մայիսի 15-ին Սիսիանի տարածաշրջանում։ Մարզ է ներկրվել 68 տոննա գարնանացան ցորեն, որ բաշխվել է Սիսիան, Գորիս եւ Կապան համայնքներին։ Սյունիք է տեղափոխվել նաեւ 1120 տոննա պարարտանյութ։ Ինչ  վերաբերում է որոգման ջրի մատակարարմանը, Մեղրու տարածաշրջանում արդեն սկսվել է որոգման սեզոնը, չորս օրից ավարտին կհասցվի Գեղի-Եղվարդ ջրատարի վթարների վերացումը: Նշեց, որ Սիսիանի տարածաշրջանում ջրօգտագործողների ընկերության կողմից նախապատրաստական աշխատանքները չեն իրականացվել` կապված աշխատավարձերի չվճարման հետ։ Համայնքի ղեկավարի փոխանցմամբ ոռոգման ցանցի 80 տոկոսն անմխիթար վիճակում է։ Սիսիանի տարածաշրջանի Բռնակոթ բնակավայրում առայժմ չպարզված հիվանդության հետեւանքով 70 գլուխ խոզի անկում է արձանագրվել։

Առավել մանրամասն անդրադարձ եղավ տեղական հարկերի եւ տուրքերի հավաքման ու ապառիկների մարման ընթացքին։ Համայնքների ղեկավարներն առանձին-առանձին ներկայացրին նշված հարկատեսակների հավաքման պատկերը։

Խորհրդակցության ժամանակ քննարկված մյուս հարցերը վերաբերում էին համայնքներում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին, մարզի դպրոցներում ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքներին, նախադպրոցական եւ հանրակրթական ուսումնական հաստատությունների շենքերի սեյսմակայունության վիճակին եւ այլն։ Անդրադարձ եղավ գազալցակայանների տարածքները եւ սանհանգույցները պատշաճ տեսքի բերելուն միտված աշխատանքին եւ քաղաքային զբոսայգիներում ու հուշարձանների հարակից տարածքներում հողօգտագործման վիճակին եւ առկա խնդիրներին։

Խորհրդակցությունը վերջին հարցով անդրադարձ եղավ «Իմ քայլը հանուն Սյունիքի»` ներդրումային ֆորումի նախապատրաստական աշխատանքների ընթացքին։ Նախապես որոշված է այն անցկացնել մայիսի 25-ին։ Մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը նշեց, որ 20-25 կազմակերպության համար տաղավարներ կտեղադրվեն, որտեղ գովազդվելու են ներդնողների արտադրանքը, տեղեկություններ նրանց ղեկավարած ընկերությունների մասին։ Նաեւ խնդրանքով դիմեց համայնքի ղեկավարներին եւ մարզպետարանի պատասխանատուներին` մեկ անգամ եւս աչքի անցկացնել ֆորումին հրավիրված գործարարների ցուցակը, որպեսզի բացթողումներ չլինեն։ Իսկ Սյունիքի մարզպետը խնդիր դրեց հնարավորինս բարեկարգել մասնավորապես Շինուհայրից մինչեւ Տաթեւ (այստեղ է անցկացվելու ֆորումը) ընկած ճանապարհը, նաեւ անցկացնել շաբաթօրյակներ` թարմ տեսքի բերելու մայրուղուն հարակից տարածքները։

Վահրամ Օրբելյան

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24