Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների. ՊԵԿ

04.05.2023 20:16
2036

ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ մայիսի 3-ին ԱԺ-ում Մեղրի մաքսակետի սանիտարական պայմանների պահպանման և անցակետի աշխատանքի վերաբերյալ բարձրացված խնդիրների առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ Մեղրիի մաքսակետը գործում է շուրջօրյա ռեժիմով և առանց ընդմիջումների:

«Կոմիտեն ընդգծում է, որ մաքսակետում մաքսային մարմիներից բացի՝ գործունեություն են ծավալում նաև այլ կառույցներ և մասնավոր կազմակերպություններ: Հետևաբար նրանց, ինչպես նաև մասնավոր անձանց մասով ՊԵԿ-ը չի կարող կառավարել բոլոր իրավիճակները: Հայտնում ենք, որ Մեղրիի մաքսակետում մաքրման ծառայությունները մատուցվում են բաց մրցույթով ընտրված մասնավոր կազմակերպության կողմից: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մաքսակետում տեղադրված են բազմաթիվ աղբամաններ, սակայն հատկապես զբոսաշրջիկների մեծ հոսքի պարագայում մաքսակետում պարբերաբար սանիտարական պայմանների հետ կապված խնդիրներ են առաջանում: Բացի դրանից՝ սանիտարահիգիենիկ կանոնները հաճախ չեն պահպանվում քաղաքացիների կողմից, ինչը ևս հանգեցնում է տարածքի աղտոտմանը:

Ինչ վերաբերում է մաքսակետում իրականացվող գործառույթներին, ապա ներկա պահին մարդատար ավտոմեքենաների սպասարկումը տևում է մոտ 1 ժամ և իրականացվում է արտահերթ՝ անկախ նրանից, թե որքան բեռնատար և բեռնատարի վարորդ է գտնվում հերթում: Մաքսային մարմիններին ներկայացված փաստաթղթերի գերակշռող մասը պահպանվում է մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերում։ Այդուհանդերձ, քաղաքացու յուրաքանչյուր սահմանահատման պարագայում պահանջվում է անձնագիր և ավտոմեքենայի տեխանձնագիր, ինչն ընդունված է միջազգային պրակտիկայում։

Գործում է նաև շուրջօրյա բանկային ծառայություն, մաքսակետում տեղադրված և անխափան աշխատում է վճարային տերմինալը:

Նշենք, որ երբ սահմանահատման ժամանակ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանք վճարելու անհրաժեշտություն է առաջանում, վարորդը կայանում է մեքենան մաքսակետի տարածքում և մոտ 500 մետր քայլելով՝ մաքսակետի վարչական շենքում կատարում է համապատասխան վճարումները:

Մաքսակետում քաղաքացիների, մասնավորապես, օտարերկրյա այցելուների տեղաշարժը դյուրինացնելու համար տարածքում փակցված են գրառումներ՝ հայերեն, ինչպես նաև պարսկերեն ու անգլերեն: Առկա են նաև ուղղորդիչ սլաքներ, որպեսզի քաղաքացիներին պարզ լինի գործողությունների հաջորդականությունը:

Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման և վերակառուցման շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2023 թ. մայիս-հունիս ամիսներին։ Վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում նաև Բագրատաշենի մաքսակետում, որպեսզի մաքսային ենթակառուցվածքները համահունչ լինեն միջազգային չափանիշներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40