Հեղափոխությունը չի ունենում ընդդիմություն.ՀՅԴ-ի եւ մյուսների սխալը

12.06.2018 14:54
1810

 

Կառավարության արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանի ու Արծվիկ Մինասյանի բանավեճը, կամ պարզապես բախումը, իրականում արտացոլում է այն իրավիճակը, որ անխուսափելիորեն առաջանալու է ավելի լայն մակարդակում: Թավշյա հեղափոխության առաջին փուլի հաղթական ավարտի արդյունքում ձեւավորվել է կառավարություն, որն իրականում անհասկանալի է, թե ինչի շուրջ միավորել է հասկանալիորեն հակադիր քաղաքական շահեր ու նպատակներ ունեցող ուժերի, որոնք մրցակիցներ են: Նրանց մրցակցության դրսեւորումները, իհարկե տրամաբանական տարբեր մոտիվացիաներով, լինելու են պարբերաբար, սա դեռ սկիզբն է միայն:

Արմեն Ռուստամյանն օրինակ արդեն հայտարարում է, որ չեն տեսնում քայլեր գերվարչապետության նվազեցման ուղղությամբ, միաժամանակ խոսելով պարտադրվող որոշումների մասին: Դաշնակցության արձագանքը իրականում բխում է Նիկոլ Փաշինյանի մեկ այլ ելույթից, որ հնչեց Ազգային Ժողովում կառավարության ծրագրի քննարկմանը: Փաշինյանը բավական հստակ արձանագրեց, որ արտահերթ ընտրության հարցում մտադիր չէ պայմանավորվել որեւէ ուժի հետ, և որեւէ ուժի ճակատագրի շուրջ: Իսկ այդ դեպքում մի շարք ուժեր, այդ թվում ՀՅԴ-ն ունենում են անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր:

Եթե Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ պայմանավորվել այդ հարցում, ապա ո՞րն է կառավարությանը մաս կազմելու Դաշնակցության քայլի իմաստը: Այդ դեպքում իմաստը դառնում է կառավարության հաշվին միավոր հավաքելը եւ կուտակային համակարգի վերաբերյալ ՀՅԴ-ական նախարարի դիրքորոշումը դրա ակնառու քայլն էր:

Նիկոլ Փաշինյանը սակայն նույն հստակությամբ ցույց տվեց, որ մտադիր չէ հանդուրժել այդ երկակի խաղը եւ եթե այն շարունակվելու է, ապա Դաշնակցությունը պետք է կողմնորոշվի կառավարության մաս կազմելու հարցում: ՀՅԴ ղեկավարությունն ըստ երեւույթին իրավիճակը ընկալում է նախկին տրամաբանության մեջ, երբ Սերժ Սարգսյանն ապահովում էր Դաշնակցության երկակի խաղը ՀՀԿ դեմ, քանի որ Սարգսյանին պետք էր ՀՀԿ դեմ խաղացող: Այժմ իրավիճակը փոխվել է եւ Դաշնակցությունն ինքն էլ ստիպված է լինելու փոխել կամ իր մոտեցումը կառավարությունում աշխատանքի մասով, կամ փոխել իր կարգավիճակը՝ կառավարության մասից դառնալով այսպես ասած ընդդիմություն:

Ամբողջ խնդիրը սակայն այն է, որ ընդդիմություն դառնալ Հայաստանում ուղղակի հնարավոր չէ: Եվ ոչ այն պատճառով, որ այդ տեղը զբաղեցրել է ՀՀԿ-ն: Հնարավոր չէ զբաղեցնել մի տեղ, որը գոյություն չունի: Հայաստանում գոյություն չունի ընդդիմության դաշտ: Հեղափոխությունը չի ունենում ընդդիմություն: Հեղափոխությունը կամ չի ունենում որեւէ դիմադրություն, կամ ունենում է հակահեղափոխություն: Իսկ Հայաստանում ներկայումս շարունակվում է հեղափոխությունը եւ այն միայն փողոց փակելով ու բացելով չի սկսվել եւ ավարտվել: Այստեղ է թերեւս ընկալման մեծագույն սխալներից մեկը, որ առկա է նաեւ Դաշնակցության մոտ, բայց ոչ միայն Դաշնակցության: Եթե այդ հեղափոխության ձեւը, բնույթը թավշյա է, դա դեռ չի նշանակում, որ այն չկա: Իսկ եթե կա հեղափոխություն, ապա հնարավոր չէ կողմ ըլլալով դեմ ըլլալ, կամ կողմ ես, կամ դեմ:

1in.am

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34