Սիսիանի տնկարանային տնտեսությունը

28.05.2026 11:05
457

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղը (տնօրեն՝ Տիգրան Համբարձումյան) անտառվերականգնման լուրջ աշխատանքներ է իրականացնում։ Մայիսի 25-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբը մասնաճյուղի տնկարանային տնտեսությունում էր, որ գտնվում է Շաքիի խճուղի-1 հասցեում՝ մի գողտրիկ վայրում։ Դեռ հեռվից աչքի են զարնվում երկու թաղանթապատ ջերմոցները։

Տնկարանը հիմնվել է «Հայաստանում անտառների դիմակայության բարձրացում՝ մեղմացման միջոցառումների շնորհիվ՝ հարմարեցման և գյուղական վայրերում կանաչ տարածությունների ընդլայնման միջոցով» ծրագրի շրջանակում։

Տեղեկատվական վահանակից իմանում ենք, որ ծրագիրը համատեղ իրականացնում են ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, Կանաչ կլիմայի հիմնադրամը, Ավստրիական զարգացման գործակալությունը, Բնության համաշխարհային հիմնադրամը, Իտալիայի Բոլցանո նահանգը։ Ծրագրի տևողությունը 7-8 տարի է։

Այս համագործակցության շնորհիվ երկու տարի առաջ հիմնվել են 2 ջերմոցը՝ յուրաքանչյուրը՝ 500 քառակուսի մետր մակերեսով։

2024 թվականից այստեղ աճեցվում են տարբեր ծառատեսակներ՝ ընկուզենի, կաղնի, հացենի, կեչի, ալոճենի, խնձորենի և տանձենի (այս երկուսը՝ վայրաճ)։

Տնկարանի և ջերմատան վարիչ Վահագն Գալստյանը տեղեկացնում է, որ բացի երկու ջերմոցից՝ ունեն տնկարան, որտեղ բույսը ջերմոցից դուրս ընտելանում է բացօթյա ռեժիմին, որից հետո տեղափոխվում է անտառ և մշտական գրանցում ստանում։ Դա լինում է հոկտեմբերի վերջերին և նոյեմբեր ամսին։ Իսկ ընդհանրապես սերմերը նախ ստրատիֆիկացիայի են ենթարկվում, այն է՝ ախտահանվում են և ծլողականության բարձրացման նպատակով դրանց հատուկ նյութեր են խառնում, որոշ ժամանակ մնում են սառնարանում, որից հետո ցանում են: Վեց-յոթ ամիս հետո տնկիներն անտառային գրանցում են ստանում: Սերմերը նաև ստանում են Կապանից, Գորիսից, երբեմն՝ Հրազդանից: Իսկ ընդհանրապես համագործակցում են այլ անտառտնտեսությունների հետ:

Մասնաճյուղի տնօրեն Տիգրան Համբարձումյանի փոխանցմամբ՝ Սիսիանի տարածաշրջանում տնկվել է 126 հա անտառ, 2025 թվականին վերոհիշյալ ծրագրով՝ 55 հա, 2020-25 թվականներին պետբյուջեի միջոցներով՝ 71 հա։ Ընթացիկ տարում նախատեսված է 35 հա ծառատունկ, որը կլինի աշնանը։

Տեղեկանում ենք, որ տնկիների կպչողականությունը անցնում է 40 %-ից։ Մեր զրուցակիցը հայտնում է, որ Գորիսում և Կապանում տնկիների կպչողականությունը հասնում է 70-80 տոկոսի, և Սիսիանի տարածաշրջանում ցածր կպչողականությունը բացատրվում է կլիմայական պայմաններով․ Սիսիանում քամիները հաճախադեպ են, անձրևներից հետո հողի խոնավությունն արագորեն գոլորշիանում է։ Բացի այդ՝ համեմատած մյուս տարածաշրջանների՝ Սիսիանում տեղումները սակավ են։ «Եթե տնկիների կպչողականությունը բարձր լինի, մեր աշխատանքի արդյունավետությունը կերևա, բայց, ցավոք, խանգարող հանգամանքներ կան»,- մանրամասնում է մեր զրուցակիցը, նաև հավելում, որ ծառատունկից հետո ձգտում են ցանկապատել տարածքները, որ տնային կենդանիները վնաս չհասցնեն նորատունկերին, և իրենց արածը ջուրը չլցվի։

Հընթացս հետաքրքրվում ենք մասնաճյուղի և մասնավորապես տնկարանի՝ մասնագետ կադրերով ապահովվածությամբ։

Տիգրան Համբարձումյանն ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտությամբ։ Ջերմոցում աշխատում է 13 բանվոր, իսկ սեզոնային բանվորները 33-ն են, ովքեր զբաղված են անտառներում ծառատնկմամբ և նորատունկերի խնամքով, խոտհնձով։ Ապրիլ ամսից մինչև դեկտեմբեր 50-55 աշխատակից են ունենում։ Բացի այդ՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի պատասխանատուները պարբերաբար օժանդակում են խորհրդատվությամբ, մասնավորապես տնկարանի և ջերմոցային տնտեսության վարիչը Հրազդանում վերապատրաստման դասընթացներ է անցել։ Տիգրան Համբարձումյանը նաև հայտնում է, որ երրորդ տարին է՝ նույն բանվորներն են աշխատում, ասել է թե՝ կադրերի արտահոսք չկա։

 

 Վահրամ Օրբելյան

         

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38