Սյունիք. դրվագներ մեր մանուկների մշակութային ինքնադրսևորումներից

08.12.2022 12:18
4333

Այսօր մեկնարկ ենք տալիս նախադեպը չունեցող մի նոր հոդվածաշարի՝ «Սյունիք. դրվագներ մեր մանուկների մշակութային ինքնադրսևորումներից»:

Հոդվածաշարի նպատակն է, ինչպես հայտարարել ենք մեկ այլ առիթով, հայտնաբերել մարզի շնորհաշատ, տաղանդավոր երեխաներին, ովքեր արդեն իսկ դրսևորվել են մշակույթի որևէ ոլորտում կամ այդ ճանապարհին են:

Հոդվածաշարի շրջանակում հրապարակվող հոդվածները տեղ կգտնեն «Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսի 2023 թ. մարտ ամսին հրատարակվելիք համարում:

Հոդվածաշարը սկսում ենք Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի աշակերտ Նարեկ Սարգսյանին ներկայացնելով:

Միևնույն ժամանակ ևս մեկ անգամ հորդորում ենք Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների, մանկական ստեղծագործական կենտրոնների տնօրեններին, մշակույթի ոլորտի հկ-ներին և անհատական գործունեությամբ զբաղվողներին՝ աջակցել մեր խմբագրակազմին՝ հայտնաբերելու սյունեցի շնորհալի երեխաներին և նրանց ներկայացնելու հանրությանը:

 

Տասնամյա   դափնեկիր   սրնգահարը

 Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի աշակերտ Նարեկ Սարգսյանը ծնվել և մեծացել է մի ընտանիքում, որտեղ համարյա բոլորը երաժիշտ են: Պապն ու տատը երգում են, քեռին կլարնետահար է, եղբայրը դհոլ է նվագում, մայրը դաշնակահարուհի է: Նա երաժշտական դպրոց սկսել է հաճախել վեց տարեկանից: Արդեն առաջին դասարանում նկատվում էին նրա ընդունակություններն ու կարողությունները:

Նարեկն այն հազվագյուտ և շնորհալի երեխաներից է, ով անսահմանորեն սիրում է երաժշտությունը, շատ նվիրված է իր գործիքին և ամենակարևորը, որ պետք է ունենա յուրաքանչյուր երաժիշտ, աշխատասիրությունն ու մեծ կամքի ուժն է, որը Նարեկի մեջ անսպառ է: Նա շատ արագ է յուրացնում յուրաքանչյուր բարդ ստեղծագործություն՝ հավաստելով, որ երաժիշտ դառնալու ճիշտ ճանապարհին է:

Ուսումնական տարին դպրոցում միշտ ամփոփվում է հաշվետու համերգով, որին հիմնականում մասնակցում են միջին և բարձր դասարանների աշակերտները: Սակայն Նարեկն այն բացառիկներից է, ով առաջին դասարանում մասնակցեց հաշվետու համերգին՝ մեծ տպավորություն թողնելով մասնագետների և հանդիսատեսի վրա:

2-րդ և 3-րդ դասարաններում մասնակցեց «Արտ Մյուզիք» միջազգային 11-րդ (2020թ.) և 12-րդ (2021թ.) մրցույթ-փառատոներին՝ արժանանալով երկրորդ կարգի դափնեկրի կոչման:

2021թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացվեց «Եղեգան փող» շվիահարների համահայկական առաջին մրցույթ-փառատոնը, որտեղ Նարեկն արժանացավ «Գրան Պրի» մեծ մրցանակին: Այն ժամանակ նույնիսկ չէինք էլ մտածում, որ կարող է հնարավորություն ստեղծվել մասնակցելու որևէ մրցույթի արտերկրում, այն էլ Եվրոպայում:

Այդ հնարավորությունն ընձեռեց «Արտ Մյուզիք» միջազգային մրցույթ-փառատոնի կազմակերպիչ Էռնեստ Պիչիկյանը, որի համար շատ շնորհակալ ենք, Երևանում անցկացվեցին ունկնդրումներ, և որոշվեց, որ շվիահարներից կմասնակցի տասը տարեկան Նարեկ Սարգսյանը:

Մրցույթն անցկացվեց 2022թ. օգոստոսի 8-15-ը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում և կոչվում էր «Պրահայի աստղեր» միջազգային մրցույթ-փառատոն: Մասնակիցները շատ էին, ընդ որում' մասնակցում էին և՛ անհատ կատարողներ, և՛ երաժշտական խմբեր տարբեր երկրներից (Սլովակիա, Ուկրաինա, Չեխիա, Վրաստան, Խորվաթիա և այլն):

Վերհիշում է թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլյա Վարդանյանը, ով Պրահայում գտնվում էր մրցույթի դահլիճում. «Երբ Նարեկը բեմ բարձրացավ, բոլորի ուշադրությունը սևեռվել էր նրա վրա և երևի մտածում էին, թե ինչ պետք է նվագի այս փոքրիկ տղան, որպեսզի արժանանա ժյուրիի հավանությանը: Սակայն Նարեկի նվագի հենց առաջին հնչյուններից դահլիճում քար լռություն էր տիրում, և երբ նա ավարտեց ելույթը, դահլիճը հոտնկայս ծափահարում էր: Մենք մտածում էինք, որ գուցե Նարեկին որևէ մրցանակ կտան, բայց երբ հայտարարեցին Armenia, Kapan, Narek Sargsyan՝ «Grand Prix», դահլիճը ցնծում էր…

Նարեկը մրցույթի համար պատրաստել էր երկու ստեղծագործություն. «Հունգարակաև պոպուրի»՝ մշակումը՝ Ա. Մինասյանի, «Տոնական նախերգանք», հեղինակ՝ Գ. Մանասյան:

Մրցույթին կատարեց «Հունգարական պոպուրի»-ն, և երբ պետք է մասնակցեր Գալա համերգին, որոշեցինք, որ կկատարի երկրորդ ստեղծագործությունը՝ «Տոնական նախերգանք»-ը: Սակայն ժյուրիի անդամները, հիացած Նարեկի «Հունգարական պոպուրի»-ի կատարմամբ, ցանկացան ևս մեկ անգամ լսել այդ ստեղծագործությունը:

Սա Կապանի մշակույթի պատմության մեջ աննախադեպ հաջողություն է, որովհետև չէր եղել այնպիսի դեպք, որ Կապանից մասնակցեին Եվրոպայում որևէ մրցույթի և արժանանային «Գրան Պրի» մրցանակի:

Նարեկն այն աշակերտներից է, ով չի բավարարվում իր հաջողություններով, մշտապես հետևում է բարձր դասարանի աշակերտների, արվեստի քոլեջի ուսանողների և լավագույն երաժիշտների կատարումներին, լսում, թե ինչ բարդ ստեղծագործություններ են նվագում, նրանցից խնդրում է նոտաները և սկսում պարապել:

Նարեկին ցանկանում ենք նորանոր ձեռքբերումներ, էլ ավելի մեծ բեմեր և չենք կասկածում, որ միշտ բարձր կպահի Սյունիքի, Կապանի և Արամ Խաչատրյանի անունը կրող Կապանի թիվ 1 երաժշտական դպրոցի անունը:

Շնորհավորում ենք թիվ 1 դպրոցի տնօրեն Լիլյա Վարդանյանին, դասատու Ալեն Սահակյանին, նվագակցողներ Աշխեն Հովհաննիսյանին և Հերմինե Բաղդասարյանին՝ նվիրվածության և գրագետ աշխատանքի համար:

Մեր շնորհավորանքները նաև Նարեկ Սարգսյանի ծնողներին:

Շնորհակալություն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավարությանը՝ Չեխիայում կազմակերպված փառատոնին Նարեկ Սարգսյանի մասնակցությունը հովանավորելու համար:

 

Էդգար Ղազարյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 2 տարվա ազատազրկման․ պատիժը պայմանականորեն չի կիրառվի

01.10.2026 18:21

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում

01.10.2026 17:39

Ադրբեջանցի զինծառայողը Սյունիքի Շաքի գյուղում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին

01.10.2026 17:07

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

01.10.2026 17:01

Ապատեղեկատվություն

01.10.2026 16:53

Լարված իրավիճակ է հիմա Սիսիանում․ Սյուզի Բադոյան

01.10.2026 16:42

Կառավարությունն առաջարկում է այլևս չտրամադրել «թաղման նպաստ». գումարն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը

01.10.2026 16:13

Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. 11-րդ դասարանում սովորող տղան 1-ին դասարանի տղային կոնֆետ հյուրասիրելու պատրվակով տարել է իրենց տուն և լոգար

01.10.2026 15:33

Հունվարի մեկից նվազագույն կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով․ Արսեն Թորոսյան

01.10.2026 14:54

Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում

01.10.2026 14:51

ՍԻՍԻԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՍԵՓ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

01.10.2026 14:47

44-օրյա պատերազմի մասին ասելու նոր բան չկա, ուզում եմ հասկանալ՝ 8 կամ 10 տարի հետո սեպտեմբերի 27-ին Հ1-ով կարելի՞ է համերգ հեռարձակել, թե՞ չէ. Նիկոլ Փաշինյան

01.10.2026 14:44