Աշխատանքային խորհրդակցություններ՝ Կապան համայնքի ղեկավարի գլխավորությամբ

24.06.2021 21:02
5387

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել համայնքապետարանի աշխատակիցների, համայնքային ենթակայության կառույցների տնօրենների մասնակցությամբ։

Խորհրդակցության ընթացքում խոսվել է հետագա անելիքների մասին և կարևորվել այն ոլորտները, որոնք պետք է էլ ավելի ուշադրության կենտրոնում լինեն․ դրանք քաղաքաշինության, մշակույթի, կրթության, սպորտի, սոցիալական, ինչպես նաև բնակիչների մոտ բարոյական բարձր արժեքների ձևավորման և այլ ոլորտներն են։

Գ․ Փարսյանը իր խոսքում նշել է, որ համայնքապետարանը շարունակելու է իր աշխատանքը այն նույն տրամաբանությամբ և դրվածքով, որով վերջին 2,5 տարիներին առաջնորդվել է, այն է՝ կառուցել, նորոգել, շենացնել և անելու է հնարավորինս՝ Կապան համայնքը կայուն և համակողմանի զարգացման ճանապարհով առաջ տանելու համար։

Համայնքի ղեկավարը խորհրդակցություն է ունեցել նաև Կապանի մշակույթի կենտրոնի աշխատակիցների հետ։ Նա նրանց հետ խոսել է համայնքի մշակութային կյանքում իրականացվող և առաջիկայում իրականացվելիք ծրագրերի, առկա խնդիրների, ինչպես նաև համայնքի աջակցությամբ դրանց լուծման հնարավորությունների մասին և հույս հայտնել, որ կորոնավիրուսի համավարակով և 44-օրյա պատերազմով պայմանավորված հարկադրված դադարից հետո, համայնքում մշակութային կյանքը նոր շունչ կստանա և կապանյան մշակույթը կփայլի ինչպես Կապանի բեմում, այնպես էլ Կապանից դուրս։

Կապանի համայնքապետարան/Kapan municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40