ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ

24.11.2023 14:47
975

Հնգօրյա աշխատանքային այցի շրջանակում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը պատվիրակության անդամների հետ համատեղ մասնակցել է նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի 2023 Գալա միջոցառմանը, որին ներկա են եղել ԱՄՆ հայտնի քաղաքական, հասարակական ու մշակութային գործիչներ։

Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Տեր Հովնան Արքեպիսկոպոս Տերտերյանի, Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանի մանկավարժական և աշակերտական կազմի, ինչպես նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (ANCA Western Region) ուղեկցությամբ և ամերիկահայ փաստաբան Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) ղեկավարությամբ՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Քրեքորյանի, Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյի և Լոս Անջելեսի հայ համայնքի հետ:

Վերոնշյալ հանդիպումների առանցքային թեման եղել է Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների շուրջ ստեղծված հետպատերազմական շրջանի սպառնալիքները և տարածաշրջանում առկա մարտահրավերները:

Աշխատանքային հանդիպումներն ընթացել են բովանդակային քննարկումների ձևաչափով, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ հետագա համագործակցությունը գործնական հիմքերի վրա դնելու վերաբերյալ:

Կապանի համայնքապետարան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40