Տասնամյակներ շարունակ մենք այդ «փոքր» բյուջեով կուտակել էինք հսկայական քանակությամբ և՛ սպառազինություն, և՛ զինամթերք․ 44-օրյայի ժամանակ միլիարդներով հանձնեցին Ադրբեջանին․ Սերժ Սարգսյան

24.11.2023 19:40
695

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ գործող իշխանությունների հայտարարություններին, թե իրենք «աննախադեպ» չափով ավելացրել են պաշտպանական բյուջեն՝ ի տարբերություն 2010-ականների։ ՀՀ երրորդ նախագահն այս համատեքստում ընդգծեց՝ այդ «փոքր» բյուջեով մենք ավելի շատ սպառազինություն էինք ձեռք բերում ։

«Եթե պաշտպանությունը կոնկրետ  բյուջեով կարողանում է ավելի շատ սպառազինություն ձեռք բերել, ավելի շատ գումար ծախսել զինամթերքի վրա, ամրաշինական աշխատանքների վրա, բանակի ստորաբաժանումների, զինվորների, սպաների կենցաղը բարելավելու, աշխատավարձը բարձրացնելուլու վրա, դա կարելի է համարել մեծ բյուջե, բայց եթե այն փոքր բյուջեով մենք ավելի շատ սպառազինություն էինք ձեռք բերում, ուրեմն մեծ ու փոքրն ի՞նչ է, հարաբերական հասկացություն է»,- ասաց նա։

2010-ականների պաշտպանական բյուջեն այսօրվա բյուջեի հետ համեմատողների համար Սերժ Սարգսյանը կոնկրետ օրինակ բերեց․

«2015 թվականին գործարանային արտադրության 122 մմ-անոց մեկ արկը աժեր 600 դոլար, հիմա արժե 1800 դոլար, ուրեմն մեծ ու փոքրն ինչպե՞ս իրար հետ համեմատել։ Բացի այդ, մենք այդ տարեթվերին ստանում էինք շատ մեծ ռազմատեխնիկական օժանդակություն, այսինքն՝ մեզ անվճար զենք և զինամթերք էին տալիս, որը Հայաստանի կառավարիչը անվանեց «մետաղի ջարդոն»։ Այդ մետաղի ջարդոններն այսօր հաջողությամբ Ուկրաինայում աշխատում են։  

Գումարած դրան՝ մենք տասնամյակներ շարունակ իրենց կարծիքով՝ այդ փոքր բյուջեներով և ռազմատեխնիկական օժանդակությամբ կուտակել էինք հսկայական քանակությամբ և՛ սպառազինություն, և՛ զինամթերք, այնքան, որ 44-օրյա պատերազմի ժամանակ միլիարդներով հանձնեցին Ադրբեջանին, այսինքն՝ պակասեց։ Հիմա ինչքա՞ն պիտի լինի բյուջեն, որ գա, հավասարվի մեր բանակի էն ժամանակվա կարիքների բավարարմանը։ Խնդրին այսպես պետք է նայել»,- ընգծեց Սերժ Սարգսյանը։

aysor.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22