Աշխատելով ու աշխատանքով ենք մենք իրապես սիրում մեր հայրենիքը

01.05.2023 12:05
799

Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանի ուղերձը Մայիսի 1-ի կապակցությամբ.

«Այս տոնը նրանցն է, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքով նպաստում են երկրի առաջընթացին` զարգացնելով Հայաստանի Հանրապետությունը:

Մեղրի համայնքի սիրելի բնակիչներ, իմ և համայնքապետարանի աշխատակազմի անունից շնորհավորում եմ մայիսի 1-ի՝ աշխատանքի և աշխատավորների օրվա առթիվ:

Արդյունավետ աշխատանքի գրավականներից մեկն այն է, երբ աշխատանքային գործունեությունը կառուցվում և համակարգվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան: Երբ աշխատողի իրավունքները լինում են գերակա, գնահատված, որն էլ իր հերթին մոտիվացնում է ավելի լավ արդյունք ապահովել:

Ամեն ինչ անհույս է, եթե չկա ձգտում, եթե չկա գիտելիք, եթե չկա աշխատանք և անպտուղ է այդ աշխատանքը, եթե չկա սեր: Երբ սիրով և հաստատակամությամբ աշխատում ենք, ապա ունենում ենք իրական արդյունքներ:

Մենք այսօր ունենք բազմաթիվ մարտահրավերներ և խնդիրներ, որոնց լուծումը ամենօրյա համատեղ աշխատանքն է: Շնորհավորում ենք Ձեզ աշխատանքի օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, հավատ վաղվա օրվա հանդեպ՝ հանուն մեր երկրի, համայնքի զարգացման և մեր ընտանիքների կյանքի որակի»։

Մեղրիի Համայնքապետարան / Meghri Municipality

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40