Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ն կարող է կրկին հարվածել Իրանին

12.12.2025 11:03
512

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Միացյալ Նահանգները կարող է կրկին հարված հասցնել Իրանին, եթե երկրի ղեկավարությունը հրաժարվի համաձայնության գալ Վաշինգտոնի հետ և շարունակի իր հրթիռային ծրագիրը։ Նա նշել է, որ Թեհրանը կարող է խուսափել ավելի մեծ ավերածություններից միջուկային համաձայնագրի միջոցով․ գրում է Iran International-ը։

«Մոռացե՛ք միջուկային զենքի մասին։ Ատոմային զենքն այլևս չկա։ Բայց նայեք, թե ինչ վնաս են նրանք կրել, ինչ մահեր են կրել։ Նրանք կարող էին համաձայնագիր կնքել, որի ժամանակ ոչ ոք չէր մահանա»,- հայտարարել է ԱՄՆ ղեկավարը։

Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թրամփը կրկին ասել է, թե Մերձավոր Արևելքի կարգավորումը չէր լինի առանց ԱՄՆ-ի կողմից Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի իրանական միջուկային օբյեկտներին հարվածելու։ Թրամփի խոսքով՝ Իրանը «կարող է փորձել» շարունակել իր միջուկային ծրագիրը։

«Նրանց երկար ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար, բայց եթե նրանք ցանկանան վերականգնվել առանց մեզ հետ համաձայնության, մենք այն նույնպես կոչնչացնենք։ Մենք կարող ենք շատ արագ ոչնչացնել նրանց հրթիռները»,- պնդել է ԱՄՆ նախագահը։

Նոյեմբերի սկզբին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Al Jazeera-ի հետ զրույցում հայտարարել է, որ Իրանի ղեկավարությունը մտադիր է շարունակել ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով և բացառում է իր հրթիռային ծրագրի ապագայի քննարկումը։ Նա նշել է, որ «ոչ մի ողջամիտ մարդ չի համաձայնի հրաժարվել դրա ռազմական բաղադրիչից»։
 

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12