ՄԻՊ-ը սոցիալական ցանցերում ատելության խոսքի աճը համարում է խիստ մտահոգիչ

04.06.2019 23:32
1192

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը նկատում է, որ սոցիալական ցանցերում հասարակությունը, կարծես թե, բաժանվել է երկու խմբերի՝ հեղափոխականների և հակահեղափոխականների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թաթոյանն այս մասին խոսեց Ազգային ժողովում՝ անդրադառնալով Իմ քայլը խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին: «Ձեր խոսքում նշեցիք ատելության խոսքի աճի մասին։ Խոսքը, կարծես թե, վերաբերում է սոցիալական ցանցերում տիրող վիճակին: Արդյոք սոցցանցերում ատելության խոսքի հստակ ուղղորդում նկատում եք»,-հետաքրքրվեց պատգմավորը:

Թաթոյանը նշեց, որ սոցիալական ցանցերում վիճակը լավագույններից չէ: «Այն խիստ մտահոգիչ է: Սոցիալական ցանցերից դուրս իրականությունը, կարծում եմ, որ բոլորովին այլ է: Փողոցում ժպտացող մարդը կարող է ատելություն, վիրավորանք պարունակող գրառումով հանդես գալ սոցիալական ցանցում: Այն մտահոգիչ դրսևորումներ ունի: Հասարակությունը կարծեք թե բաժանված է խմբերի՝ անմիջապես իրար պիտակելով հեղափոխական, հակահեղափոխական և վիրավորական բառերով»,-ասաց ՄԻՊ-ը:

Թաթոյանի կարծիքով՝ այդ հարցում մեծ դեր ունեն հանրային իշխանության մարմինները՝ իրենց գործով, խոսքով, օգտագործվող բառերով, որպեսզի նպաստեն համերաշխության մթնոլորտի ձևավորմանը: Նրա կարծիքով՝ սոցիալական ցանցերում լարվածության ֆոնը շատ է, ներկա վիճակը երկարաժամկետ հեռանկարում բռնություն գործադրելու տեսանկյունից համարվում է վտանգավոր: Նա համաձայնեց պատգամավորի հարցադրմանը, որ սոցիալական ցանցերում երբեմն նկատվում են ուղղորդումներ, սակայն դժվարացավ նշել, թե դրանք որտեղից են:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40