«ԶՊՄԿ-ն ՀՀ տնտեսության շարժիչ ուժն է». կոմբինատից հորդորում են զերծ մնալ քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց

15.05.2026 14:53
398

ԶՊՄԿ-ն որևէ քաղաքական ներգրավվածություն և ֆինանսական մասնակցություն չունի, հայտարարել է ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանը` արձագանքելով մամուլի հրապարակումներին։

Նա նշել է, որ ԶՊՄԿ-ն միայն 2021 թ.-ից է 4 տարի անընդմեջ գլխավորել խոշոր հարկատուների ցուցակը, ինչն աննախադեպ ցուցանիշ է եղել ԶՊՄԿ-ի համար։ Դրանից առաջ՝ 10 տարիների ընթացքում, ընկերությունը միայն մեկ անգամ է զբաղեցրել 1-ին տեղը, իսկ 2016 թվականին 1000 խոշոր հարկատուների ցուցակում հանգրվանել էր 16-րդ հորիզոնականում։

«Սրա հետ մեկտեղ, հիշեցնեմ, որ հարկատուների ցուցակում հարկատուների դիրքը կախված է ամենատարբեր հանգամանքներից։ 2025 թվականին ԶՊՄԿ-ն 3-րդ հորիզոնականում է հայտնվել տնտեսության իրական ցուցանիշներին չառնչվող տեխնիկական պատճառներով՝ իրականում շարունակելով առաջինը լինել տնտեսական արդյունքների առումով։ Այս տարի, վստահ ենք, վերադարձնելու ենք նաև առաջատարի ֆորմալ դիրքերը։

Հաջորդ պնդումը վերաբերում էր համաշխարհային շուկայում ԶՊՄԿ-ի դերին, որը կրկին հիմնված է ոչ պրոֆեսիոնալ և շփոթեցնող պնդումների վրա։ Այսպես, հոդվածագիրը պնդում է, որ, լինելով աշխարհում մոլիբդենի խոշոր արդյունահանողների առաջին քսանյակում, նախորդ տարի ընկերության մասնաբաժինը մոլիբդենի համաշխարհային արտադրության մեջ կազմել է 2.2 տոկոս։ Տարբեր հաշվարկներով՝ Քաջարանի հանքավայրում է գտնվում մոլիբդենի համաշխարհային պաշարների շուրջ 7 %-ը, սակայն սա խորհրդային տվյալների վրա հիմնված մոտավոր, պայմանական հաշվարկ է։ Բայց խնդիրը նույնիսկ դա չէ։ Պարզ մաթեմատիկայից հասկացող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ գնահատված պաշարները և տարեկան արտադրության տոկոսները՝ համաշխարհային արտադրության ենթատեքստում, տարբեր հասկացություններ են։

ԶՊՄԿ-ն բազմիցս հայտարարել է, որ տնօրենների խորհրդում կառավարության կամ այլ բաժնետերերի ներկայացուցիչները ուղղակի չեն մասնակցում կառավարչական գործունեությանը, և խորհրդում 21,8%-ի բաժնետիրոջ ներկայացուցիչը չի կարող ազդեցություն ունենալ «Հայաստանի մոլիբդենային ներուժի նվազեցման» կամ ավելացման վրա։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև արձագանքել որոշ քաղաքական գործիչների կողմից երբեմն հնչող անհիմն հայտարարություններին և ամենայն պատասխանատվությամբ պնդել, որ ԶՊՄԿ-ն որևէ քաղաքական ներգրավվածություն և ֆինանսական մասնակցություն չունի։ Աշխատակիցների անձնական ծախսերն իրենց անձնական իրավասությունն են։

Առանց վարանելու կարող ենք պնդել, որ ԶՊՄԿ-ն Հայաստանում ամենաթափանցիկ աշխատող ընկերությունների առաջնագծում է՝ թե՛ ֆինանսական հոսքերի, թե՛ մյուս ցուցանիշների մասով։

Իրական շահառուների մասին բոլոր տեղեկությունները ներկայացված են՝ օրենքին և ԱՃԹՆ պարտավորությունների շրջանակին համապատասխան։ Իսկ թե ինչու լրագրողը չի կարողանում տեղեկություններ գտնել բաց աղբյուրներից, չեմ կարող մեկնաբանել։ Հեղինակը չի կարողացել անգամ բաց աղբյուրներից ճշտել սեփականատերերից մեկի մասնաբաժնի ծավալը՝ նրան վերագրելով առնվազն 5 անգամ ավելի մեծ մասնաբաժին։

Միաժամանակ, կարծում եմ՝ լրատվական դաշտում մեր բոլոր գործընկերները առնվազն ոչ պրոֆեսիոնալ կհամարեն այն հանգամանքը, որ լրագրողը մեզ ուղղված հարցումն ուղարկել է հոդվածը հրապարակելուց մեկ ժամ անց, և ոչ թե դրանից առաջ, ինչից ակնհայտ է, որ նպատակը, ցավոք, իրականությունն իմանալը չէր։

Ամփոփելով՝ ուզում եմ հիշեցնել, որ ԶՊՄԿ-ն ՀՀ տնտեսության շարժիչ ուժն է, և հորդորում եմ զերծ մնալ քաղաքական նպատակներով ընկերության անունը շահարկելուց։ Ապատեղեկատվության և չստուգված ու կեղծ պնդումների տարածումը կանխելը տնտեսության երկարաժամկետ շահերից է բխում։ Այլապես, չէի արձագանքի նաև այժմ»,- ընդգծել է ԶՊՄԿ լրատվության և հասարակայնության կապերի բաժնի պետը։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40