Աշոտ Գյունաշյանի սխրանքներով  լի մարտական ուղին

18.04.2025 16:31
706

Երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը՝ շատ շատերի հետ մեկտեղ հենց առաջին օրը, ռազմաճակատ մեկնեց Ղափանի պղնձահանքային կոմբինատի ավտոպարկի վարորդ Աշոտ Սեդրակի Գյունաշյանը: Նա իր ավտոմեքենայով, մի խումբ ավտովարորդների հետ, Ղափանից ուղևորվեց Նախիջևան և այնտեղ միացավ Կ. Ե. Վորոշիլովի անվան Հայկական 76-րդ լեռնահրաձգային կարմրադրոշ դիվիզիայի համալրվող զորամասերին:

1941 թ. օգոստոսի 25-ին, երբ սովետական զորքերն անցան Արաքս գետը՝ Իրանը գերմանաֆաշիստական գործակալներից մաքրելու նպատակով, իր ավտոմեքենայով առաջիններից մեկը Ջուլֆայի կամուրջն անցավ Ա. Գյունաշյանը։ Անտանելի շոգի պայմաններում և համարյա ճանապարհազուրկ վայրերով նա առանց վթարի տեղափոխում էր մեր զինվորներին։ Իրանական Ջուլֆա-Մակու-Խոյ-Մարանդ- Թավրիզ քաղաքներ` ահա նրա երթուղին: Ավտոմեքենան անխափան աշխատեցնելու և ցուցաբերած վարորդական մեծ վարպետության համար կարմիր բանակային Ա. Գյունաշյանն արժանացավ դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Կ. Ի. Գորյունովի շնորհակալությանը: Հայրենիքի համար ծանր փորձություններով լի այդ օրերին Աշոտ Գյունաշյանը դիմեց կուսակցության շարքերն ընդունվելու համար:

Իրանական գործողությունները հաջող ավարտելուց հետո, 76-րդ դիվիզիան Գերագույն գլխավոր հրամանատարության հրամանով ուղարկվեց Հարավարևմտյան ռազմաճակատ: Սեպտեմբերի 27-ին միավորման զորամասերն Ուկրաինական ՍՍՀ Պոլտավայի մարզի Կոչուբեևկա-Ստենկա-Արտյոմ շրջաններում առաջին անգամ կռվի բռնվեցին գերմանաֆաշիստական՝ մինչև ատամները զինված զորքերի հետ: 17 օրվա արյունահեղ մարտերում դիվիզիայի զորամասերը կարողացան կասեցնել հակառակորդի զորքերի առաջխաղացումը՝ դրանով իսկ հնարավորություն տալով մեր հետ քաշվող զորքերին՝ ստեղծելու պաշտպանական նոր բնագիծ։ Այդ մարտերին ակտիվ մասնակցություն էր ունենում 14-րդ առանձին ավտոդիվիզիոնի վարորդ Աշոտ Գյունաշյանը, ով իր մեքենայով ռազմամթերք էր տեղափոխում առաջանագիծ։ Հոկտեմբերի 2-ին Կոչուբեևկայի մոտ Աշոտ Գյունաշյանի մեքենան ընկավ հակառակորդի ականանետային և գնդացրային խաչաձև կրակի տակ: Գյունաշյանը չլքեց մեքենան: Նա հմուտ մանյովրներով կարողացավ խուսափել հակառակորդի հարվածներից և ռազմամթերքը ճիշտ ժամանակին հասցնել տեղ: Հոկտեմբերի 17-ին, երբ սկսվեց Հարավարևմտյան և Հարավային ռազմաճակատների զորքերի նահանջը՝ Կոստորնոյե-Տիմ-Գոռլովկա-Տագանրոգ ուղղությամբ, 76-րդ դիվիզիայի զորամասերը Խարկովից հարավ-արևմուտք ընկած Կովյագիի շրջանում մարտեր էին մղում հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու և մեր հետ քաշվող զորամասերի նահանջն ապահովելու համար:

Ծանր արյերգարդային /վերջապահ/ մարտերում դիվիզիայի զորամասերը մի քանի անգամ ընկան կիսաշրջափակման մեջ, սակայն միշտ էլ կարողացան դուրս գալ ծուղակից՝ հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով:

Դեպի առաջնագիծ ռազմամթերք տեղափոխելու հերթական երթ կատարելիս Ա. Գյունաշյանը նկատեց, որ հակառակորդի տանկերը ճեղքել են մեր զորքերի պաշտպանության առաջին գիծը: Հետ դառնալու տեղ չկար: Նա մեքենան հասցրեց մոտակա անտառ և թաքցրեց այնտեղ: Երկու օր մնալով թշնամու գրաված վայրում, հարմար պահ որսալով, կարողացավ հակառակորդի առաջապահ դիրքերի վրայով ռազմամթերք բարձած մեքենան մեծ վարպետությամբ անցկացնել ռազմաճակատի գիծը և միանալ իր զորամասին: Հակառակորդը շշմել էր հանդուգն վարորդի արարքից և մինչև ուշքի կգար՝ արդեն ուշ էր:

Այդ սխրանքի համար Աշոտ Գյունաշյանը պարգևատրվեց «Արիության համար» մեդալով:

Աշոտ Գյունաշյանը ոչ միայն հմուտ վարորդ էր, այլև բանիմաց մեխանիկ և լավագույն ընկեր: Այդ մասին է պատմում Հրաչյա Քոչարը 76-րդ դիվիզիայի «Վորոշիլովեց» թերթի 1942 թ. մարտի 21-ի համարում։

Ուշ երեկոյան վերանորոգման արհեստանոց եկավ վարորդ Խերանյանը: Նա ասաց, որ կատարում է մարտական առաջադրանք, սակայն վնասվել է ավտոմեքենայի շարժիչը։ Ստուգեցին անսարքությունը, երկարատև վերանորոգում էր պահանջվում, իսկ մարտական առաջադրանքը չի սպասում։ Հարկավոր էր ինչ գնով էլ լինի մեքենան կարգի բերել: Այդ գործն իր վրա վերցրեց մեխանիկ-վարորդ Աշոտ Գյունաշյանը: Ամողջ գիշեր նա աշխատում էր ընկերոջ մեքենայի վրա՝ չհանգստանալով ոչ մի րոպե: Իսկ երբ բացվեց լույսը, վարորդ Խերանյանը դարձյալ նստեց ղեկին և շարունակեց կատարել մարտական առաջադրանքը:

Շարժիչն աշխատում էր անխափան՝ ժամացույցի պես: Հեռանալով արհեստանոցից, վարորդ Խերանյանն ասաց՝ «Շնորհակալություն, ընկեր, օգնության համար։ Իմ հերթին ես կաշխատեմ փոխհատուցել վերանորոգման համար ծախսված ժամանակը և հրամանը կատարել նույնպես գերազանց»:

1942 թ. հուլիսի 17-ից մինչև 1943 թ. փետրվարի 2-ը Աշոտ Գյունաշյանն ակտիվորեն մասնակցել է 2-րդ համաշխարհային պատերազմի ամենամեծ՝ Ստալինգրադի ճակատամարտին: Նա առաջիններից մեկն էր, ով իր մեքենայով անցնելով Դոն գետը՝ ամրացավ Կլետսկայա կարևոր հենակետում։

Սովետական զորքերի 1942 թ. նոյեմբերի 19-ին սկսած պատմական հարձակման ժամանակ Աշոտ Գյունաշյանը, առանց շունչ քաշելու, հակառակորդի տեղատարափ կրակի տակ, արկեր էր հասցնում սովետական փառապանծ գվարդիական ականանետներին՝ «Կատյուշա»-ներին:

Ստալինգրադի փողոցային մարտերից մեկում թշնամու գնդակը խոցեց խիզախ վարորդի ձեռքը, սակայն վիրավոր վիճակում նա չթողեց ղեկը և ճիշտ ժամանակին կատարեց մարտական կարևոր առաջադրանքը:

Ստալինգրադի համար մղված մարտերում Աշոտ Գյունաշյանն արժանացավ գվարդիականի պատվավոր կոչման: Նա սովետական այն 707 հազար հերոսից մեկն էր, ով պարգևատրվեց «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալով:

Գվարդիայի եֆրեյտոր Աշոտ Գյունաշյանն իր փառապանծ դիվիզիայի զորամասերի հետ  1943 թ. հուլիսի 5-ից օգոստոսի 23-ը ընկած ժամանկաշրջանում մասնակցեց Կուրսկի նշանավոր ճակատամարտին, որտեղ ցուցաբերած խիզախության և մարտական առաջադրանքները գերազանց կատարելու համար պարգևատրվեց «Մարտական ծառայությունների համար» մեդալով:

Այնուհետև նա մասնակցեց եղբայրական Բելոռուսիայի՝ Վիտեբսկ և Պոլոցկ, Լատվիայի՝ Դաուգավպիլս, Լիտվայի՝ Իոնիշկելիս և Շյաուլյայ քաղաքների ազատագրման մարտերին:

Աշոտ Գյունաշյանն իր հաղթական երթն ավարտեց Կուռլանդական թերակղզու շրջանում, որտեղ բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանի գլխավորած Առաջին Մերձբալթյան ռազմաճակատի զորքերի կազմում մասնակցեց ֆաշիստական թափթփուկների շրջապատման և ոչնչացման վերջին մարտերին:

Հաղթանակից հետո Աշոտ Գյունաշյանը վերադարձավ հայրենի քաղաք և մեծ եռանդով շարունակեց կիսատ թողած աշխատանքը: Նա հատկապես մեծ դեր խաղաց Ղափանում վարորդական կադրեր պատրաստելու և դաստիարակելու, ինչպես նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի կառուցման գործում:

Ղափանի շրջանում ավտոգործն սկզբնավորողներից մեկի և Հայրենական մեծ պատերազմում փառապանծ ուղի անցած իսկական մարդու մասին են պատմում ոչ միայն ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության արխիվում պահպանվող բազմաթիվ փաստաթղթերն ու ստացած կառավարական պարգևները, այլև Ղափանից-Քաջարան տանող հին ճանապարհի վրա գտնվող սառնորակ աղբյուրը, որին ժողովուրդը երախտագիտությամբ կոչում է կառուցողի՝ Աշոտ Գյունաշյանի անունով:

Կլիմենտ Հարությունյան

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41

ԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանը

13.03.2026 14:34