Աշոտ Հայրապետյան. «Պիտի կարողանաս նյութական եւ սոցիալական խնդիրներից բացի այլ խնդիրներ եւս տեսնել, որոնք ոչ պակաս կարեւոր են… » (շարունակություն)

15.09.2016 14:43
2313

- Քիչ առաջ անդրադարձանք Ձեր հնարավոր ընտրազանգվածին, քննարկեցինք հարցը, թե ինչու Ձեր երկու մրցակից իրենց իսկ կուսակցության առաջադրմամբ չեն ելել ընտրապայքարի: Բայց, անկեղծ լինենք, ՀՀԿ Կապանի կազմակերպությունում եւս, կարծեք, պատշաճ համախմբվածություն չկա Ձեր թեկնածության շուրջ: Իրո՞ք այդպես է, թե՞ մեկ-երկուսի պահվածքով չպետք է եզրակացություններ անել կուսակցության տարածքային կառույցի դիրքորոշման մասին:

- ՀՀԿ Կապանի շրջանային կառույցը առաջիկա ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի եւ ավագանու անդամների հնարավոր թեկնածուների հարցը քննարկել է նախ սկզբնական 21 կազմակերպությունում, եւ քննարկվել է ոչ սիմվոլիկ եւ ոչ ձեւական: ՀՀԿ Կապանի շրջանային խորհրդի նիստում քննարկվել են սկզբնական կազմակերպություններից ստացված առաջարկները. բոլորն առաջարկել են գործող քաղաքապետի անունը, որը հաստատվել է խորհրդի նիստում միաձայն եւ վերջում հաստատվել ՀՀԿ Սյունիքի տարածքային կազմակերպությունում:

ՏԻՄ ընտրություններն էականորեն տարբերվում են համապետական ընտրություններից այն հանգամանքով, որ այստեղ կան ընկերական, բարեկամական, աշխատանքային հարաբերություններ, եւ եթե կուսակցության 1-2 անդամ կաշկանդված են իրենց գործողություններում, դա չի նշանակում, թե ՀՀԿ Կապանի կառույցում քննարկվել է այլ թեկնածուի հարց, եւ համախմբվածություն չկա, այդ պառակտումը երեւի ճիշտ է փնտրել այլ կուսակցական կառույցներում:

- Մի հարց եւս, որի վերաբերյալ ցանկացել ենք ճշտել համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող անձանց դիրքորոշումը. նկատի ունենք ե՛ւ Արցախյան քառօրյա պատերազմը, ե՛ւ ոստիկանության գնդի շուրջ հուլիսին տեղի ունեցած միջադեպը:

- Չեմ կարծում, թե ՏԻՄ ընտրությունների շրջանակը պատեհ առիթ է ընտրարշավում խաղալ մարդկանց նուրբ լարերի հետ եւ շոշափել կամ շահարկել այդ թեմաները:

Այդ երեւույթները չեն կարող ազդեցություն ունենալ ներկա դեպքում եւ մեծ ցանկության պարագայում անգամ չի կարելի դրանք կապել ՏԻՄ ընտրության հետ: Առաջին դեպքում խոսքը երկրի, պետության անվտանգության, սահմանների պաշտպանության մասին է, 2-րդ դեպքում՝ քաղաքացիական անհնազանդության եւ օրինազանցության մասին, ի՞նչ պիտի ասի թեկնածուն, որ մեր բանակը հզոր է կամ թո՞ւյլ, թե՞ «Սասնա ծռերը» լավ են արել կամ վատ...

Որպես քաղաքապետ արել եմ այն, ինչ պիտի անեի ապրիլյան պատերազմի օրերին, իսկ հուլիսյան դեպքերի մասին հայտնել եմ դիրքորոշում, կոչ եմ արել լինել զուսպ եւ հանդես չգալ կապանցու անունից:

- Մեզ հետաքրքրում է նաեւ ՀՀ կառավարության վերաբերմունքը Կապանի տարածաշրջանի ու հատկապես Կապան քաղաքի նկատմամբ: Վերջին տարիներին կառավարությունն ի՞նչ որոշումներ է կայացրել քաղաքին կամ մերձակա գյուղերին առնչվող:

- Դե, ըստ էության այն, ինչ արվել է քաղաքում պետական միջոցների հաշվին, եղել են ՀՀ կառավարության որոշումներով: Քաղաքին եւ շրջակա գյուղերին վերաբերող ծրագրերից կառանձնացնեի KFW բանկի միջոցներով սկսված խոշոր ծրագիրը, որը ներդրումներ է նախատեսում Կապանում եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին հարակից գյուղական համայնքներում:

Խմելու ջրագծերի փոփոխման ծրագիրը եւս խոշորներից էր, եւ վարկի պատասխանատուն էլ ՀՀ կառավարությունն է: Եվ շատ եմ կարեւորում 2013թ. մեծ պայքարի արդյունքում ընդունված որոշումը, որով 2006-ին Պետական գույքի կառավարման վարչությանը հանձնված համայնքային գույքը՝ մեծ թվով տարածքներ, վերադարձվեց համայնքին, ինչպես նաեւ ՔԱԿԳ-ի շենքը համայնքին անհատույց օգտագործման տալը, ծննդաբերականի շենքի վերադարձը հիվանդանոցին:

Ինչպես նաեւ քննարկումների ընթացքում ներկայացրած մեր պահանջով ընդունվեց Հյուսիս-հարավի կառուցման այն տարբերակը, որով միջպետական մայրուղին կշրջանցի Կապանը:

- Ձեր դիրքորոշումը համայնքի ավագանու անդամների ընտրության հարցում: Ունե՞ք Ձեր կողմից հովանավորվող, պաշտպանվող, Ձեզ թիմակից, գաղափարակից համարվող թեկնածուների ցուցակ, թե՞ առաջադրված թեկնածուներից յուրաքանչյուրի հանդեպ հավասար վերաբերմունք եք որդեգրել ու ամեն ինչ թողնում եք ընտրողների ազատ կամարտահայտությանը:

- Պատրաստ եմ աշխատել յուրաքանչյուր մարդու հետ, ով ցանկություն ունի քաղաքի հարցերի լուծման գործում ունենալ իր ներդրումը, եւ չորս տարվա իմ աշխատանքն ավագանու եւ նրա անդամների հետ դրա ապացույցն են: Գրեթե բոլոր նիստերը տեսագրվել են, լուսաբանվել եւ ավագանու նիստերը եղել են բաց, թափանցիկ, անկաշկանդ, քննարկվել են շատ խնդրահարույց հարցեր, ավագանին արտահայտել է իր դիրքորոշումը, համայնքի ղեկավարը՝ իր: Պատահել է, որ ընդհանուր հայտարարի չենք եկել, ամեն դեպքում մեր համատեղ աշխատանքը համարում եմ արդյունավետ:

Այս անգամ նույնպես, ընտրվելու դեպքում, պատրաստ եմ աշխատել ավագանու այն կազմի հետ, որը կընտրեն կապանցիները:

- Առաջիկա ընտրությունների անցկացումը, միանշանակ, ընտրատարածքային եւ տեղամասային ընտրական հանձնաժողովների գործն է, բայց ոչ պակաս անելիք ունի համայնքային իշխանությունը:

Որպես քաղաքապետ, կարո՞ղ եք ընտրողներին հավաստել, որ հոկտեմբերի 2-ին Կապանում տեղի կունենան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ:

- Որպես քաղաքապետ՝ կարող եմ ասել, որ քաղաքապետարանը պատշաճորեն իրականացնում է եւ կիրականացնի ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները, գործառույթները: Ինչ վերաբերում է ազատ, արդար, թափանցիկ ընտրություններին, դա յուրաքանչյուրիս պարտքն է, այդ թվում՝ համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների թեկնածուների, նրանց վստահված անձանց, ընտրական հանձնաժողովների անդամների:

Հարցազրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

Մեր պատմության մեջ դատարկ էջ չկա. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևի հայտարարության մասին

14.09.2026 22:03

Մայր Աթոռը կոչ է անում բարեկամ պետություններին, միջազգային պատկան և ազգային կառույցներին ամենայն ջանք ի գործ դնել կանխելու քրիստոնեական հնագույն հայկական ժառանգության հետագա ոչնչացումն ու յուրացումը

14.09.2026 19:47

Հուսով ենք, որ «իրական» Հայաստանի մասեր Շուշիի ճակատագրին չեն ենթարկվի՝ խաղաղության կեղծ շպարի ետևում. Արամ Ա

14.09.2026 19:27

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ

14.09.2026 17:54

Ծավը չի սպասարկվում «Վեոլիա ջրի» կողմից. ընկերությունը՝ բնակավայրի ջրի խնդրի մասին

14.09.2026 17:29

Հայաստանն ու Իրանը Ջուլֆայում ստորագրել են մաքսային «կանաչ միջանցքի» վերաբերյալ հուշագիր

14.09.2026 17:21

Սյունիքի երկու խոշոր հանքարդյունաբերողներն արձագանքել են չեխական կազմակերպության ուսումնասիրությանը

14.09.2026 15:56

Գանձասարի շուրջ վերջին զարգացումները խորացնում են անվստահությունը․ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության հայաստանյան անդամների հայտարարությունը

14.09.2026 15:25

Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հիքմեթ Հաջիևին

14.09.2026 15:19

Հայաստան-Իրան սահմանին մաքսային ընթացակարգերը կպարզեցվեն․ ստորագրվել է նոր արձանագրություն

14.09.2026 14:18

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

14.09.2026 12:16

Ծավ բնակավայրի ջրի նմուշներում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը

14.09.2026 11:56