Մոսկվայում, Մոսկվայի մարզում և Վորոնեժի մարզում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել

24.06.2023 12:57
820

Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին հայտնել է News.am-ը։

Ռուսաստանի Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով՝ Մոսկվայի և Մերձմոսկվայի տարածքում հնարավոր ահաբեկչությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։

Հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել նաեւ Վորոնեժի շրջանում։

Նշենք, որ ավելի վաղ հակաահաբեկչական միջոցառումներ էին սկսվել Մոսկվայում և մերձմոսկովյան շրջանում։

Ստացված տեղեկատվության հետ կապված՝ Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում՝ ուղղված անվտանգության միջոցառումների ամրապնդմանը։ Այս մասին Telegram ալիքի իր էջում հայտնել է քաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը նույնպես հայտնել է, որ տարածաշրջանում հակաահաբեկչական միջոցառումներ են իրականացվում։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին «Վագներ» մասնավոր ռազմական մասնավոր ընկերության Teleegram ալիքում հայտարարություններ էին հայտնվել այն մասին, որ օդային հարձակում է իրականացվել «Վագների» վրա։ Սրա մեղքը դրվել է Ռուսաստանի ռազմական ղեկավարության վրա։ «Վագներ» ռազմական մասնավոր ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը խոստացել է «վերականգնել արդարությունը»։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հարձակման մասին մեղադրանքները, իսկ Անվտանգության դաշնային ծառայությունը քրեական գործ է հարուցել Եվգենի Պրիգոժինի դեմ՝ զինված ապստամբություն հրահրելու մեղադրանքով։

Ավելի ուշ Պրիգոժինն ասել է, որ վերահսկողության տակ է վերցրել Ռոստովի ռազմական օբյեկտները, ներառյալ օդանավակայանը:

armtimes.com

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01