Աշոտ Ղուլյանի թեկնածությունը կառաջադրվի Արցախի 2020 թվականի նախագահական ընտրություններում

30.11.2019 16:46
1228

Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարը որոշել է 2020 թվականի նախագահական ընտրություններին առաջադրել կուսակցության ղեկավար Աշոտ Ղուլյանի թեկնածությունը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է կուսակցության համագումարի արդյունքներով ընդունված որոշման մեջ: Ներկայացնում ենք Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարի որոշումն ամբողջությամբ.

«Հարգարժան կուսակցականներ,

Տիկնայք և պարոնայք,

2020 թվականին մեր երկրում կայանալիք համապետական ընտրությունները նոր հնարավորություն են բացում քաղաքական առավել ակտիվ դերակատարում ստանձնելու, երկրի կայուն և առաջընթաց զարգացմանն ընդգծված մասնակցությունն ունենալու տեսանկյունից: Վստահ եմ՝ մեզանից յուրաքանչյուրն էլ շատ լավ պատկերացնում է այդ ընտրությունների կարևորությունը. նույն օրը մենք որոշելու ենք երկրի և՛ օրենսդիր մարմնի կազմը և՛ գործադիր թևի առաջնորդին՝ հանրապետության նախագահին:

Այս հստակ գիտակցմամբ էլ, առաջիկա նախագահական ընտրություններին թեկնածու առաջադրելու հարցը, կուսակցության կանոնադրության պահանջներին համապատասխան, ընդգրկվել է այսօրվա համագումարի օրակարգում:

Հարգելի կուսակիցներ,

Արցախի ժողովրդավարական կուսակցությունը 20-ամյա պատմություն է անցել, որի ընթացքում դասական իմաստով կայացել է որպես քաղաքական կուսակցություն, ակտիվորեն մասնակցել Արցախի պետական շինարարությանը և իր հետագծով կայուն հիմքեր ստեղծել մեր երիտասարդ հանրապետությունում քաղաքական մշակույթի ձևավորման ու զարգացման համար: Ուստի կարիք չկա ընդգծելու, որ մենք առավել քան պատասխանատու ենք մեր ստեղծածը պահպանելու և նոր ու թարմ գաղափարներով Արցախի զարգացումը առաջ տանելու համար:

Հայրենիքի ապագայի համար պատասխանատվություն ստանձնելու վճռականությամբ՝ ժողովրդավարները ակտիվորեն մասնակցելու են և՛ խորհրդարանական և՛ նախագահական ընտրություններին: Այս համատեքսում կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու հարցը վերջին ժամանակներում ներկուսակցական քննարկումների կարևոր թեմաներից էր, որին պարբերաբար անդրադարձել ենք նաև շրջանային/քաղաքային համաժողովների շրջանակներում: Գերակշռող կարծիքն այն է, որ մենք պարտավոր ենք հանրությանը առաջարկելու մեծ փորձառություն ու մաքուր քաղաքական անցյալ ունեցող, հանրությանը համախմբելու պատրաստակամ և ունակ թեկնածուի:

Հաշվի առնելով վերոնշյալը և կուսակցության անդամների ցանկությունը՝ համագումարին եմ առաջարկում Արցախի ժողովրդավարական կուսակցության 6-րդ համագումարի որոշման նախագիծը՝

«2020 թվականի նախագահական ընտրություններին Արցախի ժողովրդավարական կուսակցության կողմից Աշոտ Վլադիմիրի Ղուլյանի թեկնածությունը առաջադրելու մասին»:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40