Իրանը հստակ դիրքորոշում ունի Հարավային Կովկասի հարցում. Քանանի

09.01.2024 10:11
707

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը վստահ է` տարանցիկ ճանապարհները չպետք է հիմնական աշխարհաքաղաքական փոփոխությունների հիմք լինեն։

Իրանը հստակ դիրքորոշումներ ունի Հարավային Կովկասում տիրող իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ։ Ինչպես հայտնում է «Irna» գործակալությունը, այս հայտարարությունն արել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին`անդրադառնալով Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հայտարարությանը։

Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է` Թուրքիան ակնկալում է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագիծը կիրագործվի մինչև 2029 թվականը։

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։ Մենք ընդգծում ենք` տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար հիմք հանդիսանալ»,- ասել է Քանանին։

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան երեք տարի շարունակ փաստացի պնդում են, որ իրենց արտատարածքային միջանցք տրամադրվի Հայաստանի Սյունիքի մարզով՝ Նախիջևանի Ինքնավարության և Ադրբեջանի մնացած հատվածի միջև ցամաքային կապ ապահովելու նպատակով։ Իրանը բազմիցս դեմ է արտահայտվել այդ սցենարին։

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34