Փալոնը Մենենդեսին շնորհակալություն է հայտնել Ալիևի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների մտադրության մասին բարձրաձայնելու համար

15.09.2023 15:23
818

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը օգտակար է որակել ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումները, որոնք լույս սփռեցին Ադրբեջանի նախագահի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրագործելու մտադրության վրա։

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փալոնը գրառում է կատարել X սոցցանցի իր էջում։

«Շնորհակալություն, սենատո՛ր Մենենդես, Արցախում շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ այս չափազանց կարևոր լսումները կազմակերպելու համար։ Դա օգնեց լույս սփռել էթնիկ զտումների՝ Ալիևի միտումնավոր արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակմամբ», - գրել է կոնգրեսականը։

Սեպտեմբերի 14-ին ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցան լսումներ՝ «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով։ Հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսը լսումների ժամանակ շեշտեց՝ չնայած Ալիևը հայտարարում է, թե չի կազմակերպում էթնիկ զտումներ, սակայն «նա հենց դա է անում»։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40