Սփյուռքի բարերարները պատրաստակամ են վերականգնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, մշակութային օջախները

08.11.2020 14:58
4746

Արցախի կրթության, գիտության և մշակույթի նախարարը շատ զանգեր է ստացել սփյուռքի բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել վերականգնել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը, հակառակորդի հարվածներից վնասված մշակութային մյուս օջախները: Նախարար Լուսինե Ղարախանյանն այս մասին հայտնեց «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում:

«Արցախում ավերվել են մշակույթի տներ: Ամենամեծ մասշտաբի ավերածություն եղել է Շուշիի մշակույթի տանը: Ես արդեն շատ ու շատ զանգեր եմ ստացել սփյուռքի մեր գործընկերներից, բարերարներից, որոնք պատրաստակամություն են հայտնել օր առաջ վերականգնել մշակութային օջախները, նաև Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը: Եվ սա հուսադրող է: Մենք կանենք, մեկ րոպե անգամ չեմ կասկածում»,-ասաց նախարարը:

Նա վստահեցրեց, որ բոլոր նախատեսված ծրագրերը կյանքի են կոչվելու: Մտադրվել էին Հադրութի Տողում բացել ինժեներական տեխնոպարկ: «Բոլոր այդ ծրագրերը, որոնք քարտեզագրել է մեր նախարարությունը, անշեղ են, և մեր ընթացքն անկասելի է, ինչ ծրագրել ենք, անելու ենք»,-ասաց նա:

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի Զինված ուժերը երկու անգամ հրթիռակոծել էին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

Աննա Գրիգորյան

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02