Աստանայում մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը

03.07.2024 15:25
687

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Աստանայում մեկնարկել է Ռուաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։

Ռուսական կողմից բանակցություններին ներկա են ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը, փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը և Ալեքսեյ Օվերչուկը, Ռուսական ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Վերջին անգամ Պուտինն ու Ալիևը բանակցություններ էին վարել ապրիլի վերջին Կրեմլում։ Երկու երկրների առաջնորդները քննարկել էին երկկողմ առևտրի զարգացումը, տրանսպորտային համագործակցությունը, անվտանգությունը Հարավային Կովկասում։  Բացի այդ, երկու պետությունների ղեկավարները պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում, հանդիպում տարբեր համաժողովների շրջանակներում։ 

Այս հանդիպման սկզբում Ալիևը նշել է Ռուսաստանի ու Ադրբեջանի տնտեսությունների միջև ակտիվ փոխգործակցության և ազգային արժույթներով փոխհաշվարկների աճի մասին։ Ալիևը նաև հավելել է, որ Ադրբեջանը վճռական է տրամադրված իր տարածքում Հյուսիս-Հարավ միջանցքի ենթակառուցվածքների զարգացման հարցում։ Ալիևը Պուտինին նաև շնորհակալություն է հայտնել իր հետ հանդիպման հնարավորության համար։

Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները առևտրատնտեսական փոխգործակցության շուրջ դրական են զարգանում։ 

«Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ առանցքային հարցի՝ առևտրատնտեսական փոխգործակցության հարցում մեր հարաբերությունները դրական են զարգանում. 4 և ավելի միլիարդի շրջանառություն, իսկ 4,3-4,5 միլիարդ դոլար էլ դրանք Ռուսաստանի ուղղակի ներդրումներն են Ադրբեջանի տնտեսության մեջ։ Միտումը լավն է, առաջին կիսամյակում արդեն, իմ կարծիքով, 13% աճ կա։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ դրական է զարգանում»,- Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ ընդգծել է Պուտինը։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40