Ատելություն ու թշնամանք տարածելու Փաշինյանի ագրեսիվ կոչերն այլևս հանրային վարքագիծ է դարձել. ՀՅԴ-ն պահանջում է պատժել Հրանտ Մարգարյանի վրա հարձակվողներին

18.05.2019 23:41
1147

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Ազատության հրապարակում թոռների հետ զբոսնող Հրանտ Մարգարյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դեմ բողոքող ցուցարարների միջև տեղի ունեցած միջադեպին՝ դատապարտելով հարձակումը:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«ՀՅԴ Բյուրոյի տարիների ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտում անուրանալի ներդրում ունեցած Հրանտ Մարգարյանն ու իր մանկահասակ թոռներն այսօր Ազատության հրապարակում հարձակման են ենթարկվել խուռներամ ու կույր ամբոխի կողմից։ 

Ատելության, անհանդուրժողականության ու թշնամանք տարածելու իշխանության և հատկապես Նիկոլ Փաշինյանի անպատասխանատու, ագրեսիվ կոչերն ու ատելության խոսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։

Հրանտ Մարգարյանին ուղղված անբարո հայտարարությունները, սպառնալիքներն ու ամբոխի հարձակումը ուղղորդվող վիրավորանք է դաշնակցության ողջ ընտանիքին։ Մենք սա չենք հանդուրժում և հայտարարում ենք, որ փողոցային խուժանն ու փողոցային արդարադատությունը խաթարում են մեր պետականության հիմքերն ու երկրի սահմանադրական կարգը։ 

Վարչապետ Փաշինյանը պարտավոր է երաշխավորել և ապահովել յուրաքանչյուր հայի և ողջ հասարակության անվտանգությունն ու անդորրը։

Հորդորում ենք իշխանություններին և իրավապահ մարմիններին ամենակարճ ժամկետում գնահատական տալ կատարվածին և օրենքի ողջ խստությամբ պատժել մեղավորներին։

Հանուն հասարակական համերաշխության մենք շատ բան ենք հանդուրժել,բայց սա չենք կարող»:

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40