Կապանի արվեստի մանկական դպրոցի սաները հանդես եկան համերգ-հաշվետվությամբ

08.06.2021 12:26
1470

Հունիսը մարզկենտրոնի արվեստի եւ երաժշտական դպրոցների համար հաշվետու համերգների ժամանակաշրջան էր։ Նախորդ տարի, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, բազմաբնույթ միջոցառումներ անցկացվեցին համացանցային հարթակում։ Այս ուստարում, երբ համավարակը զգալիորեն նահանջել է, նորից հնարավորություն է ընձեռվել հանդես գալ բեմահարթակից։

Հունիսի 7-ին նման համերգներից մեկը կայացավ Կապանի արվեստի մանկական դպրոցում (տնօրեն՝ Մարինա Նահապետյան)։ Նախապես նշենք, որ կրթօջախը լավագույնս է հանդես եկել «Արտ-մյուզիք» միջազգային եւ «Էտյուդ» նկարչության, ասմունքի եւ թատերարվեստի հանրապետական մրցույթ-փառատոներում: Իսկ համերգին կրթօջախի տարբեր բաժինների սաները հանդես եկան հայ, ռուս եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարմամբ։ Թատերարվեստի բաժնի 5-րդ դասարանի սաները (գեղարվեստական ղեկավար՝ Արթուր Գաբրիելյան) հանդես եկան Դանիել Վարուժանի բանաստեղծությունների հիման վրա ստեղծված կոմպոզիցիայով։

Համերգ-հաշվետվությունը եզրափակվեց պարարվեստի բաժնի 6-7-րդ դասարանների (պարուսույց՝ Թամարա Ստեփանյան) Արցախյան մերօրյա պատերազմում զոհված հերոսներին նվիրված բեմադրությամբ։

 

Վահրամ Օրբելյան  

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34