Ավագանին հաստատեց Կապան համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը

24.03.2022 20:45
3703

Մարտի 24-ին Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը։ Նիստին ներկա էին ավագանու 18 անդամներ։ Օրակարգի նախագիծը, որն իր մեջ ներառում էր 34 հարց, դրվեց քվեարկության և ընդունվեց 15 կողմ, 3 ձեռնպահ արդյունքով։

Առաջին իսկ հարցով ավագանին հավանության արժանացրեց Կապան համայնքի 2022-2026թթ․ հնգամյա զարգացման ծրագիրը, որը և՛ նախատեսված աշխատանքների ծավալով, և՛ գումարային արտահայտությամբ՝ ավելի քան 35 մլրդ 185 մլն դրամ, գերազանցում է նախորդ տարիների ծավալներին։ Ավագանին նաև հաստատեց հաջորդ կետով քվեարկության դրված 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը։

15 կողմ և 3 դեմ արդյունքներով փոփոխություն է կատարվել ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 143-Ա որոշման մեջ, որի նպատակը թիվ 11 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի լուծարումից հետո խմբի գործունեությունը Կապանի թիվ 1 ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի կազմում շարունակելն ու գյուղական բնակավայրերում ակումբների գործունեությունը վերականգնելն էր:

Ավագանին կայացրեց նաև մի շարք այլ որոշումներ, որոնք առնչվում էին համայնքի բնականոն կենսագործունեությանը:

Ավագանու հերթական նիստը կկայանա 2022 թվականի ապրիլի 25-ին։

Օրակարգի հարցերին ավելի մանրամասն ծանոթանալու համար՝ կարող եք դիտել նիստի առցանց հեռարձակումը։

https://www.youtube.com/watch?v=hwv07Lp0D4M

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40