ԱՎԱԳԱՆՈՒ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏՈՎ ԲԱՐՁՐԱՑՎԵՑ ՏԻՄ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՈԼՈՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

28.12.2023 11:21
857

Դեկտեմբերի 27–ին տեղի է ունեցել Կապան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի այս տարվա վերջին նիստը, որին մասնակցում էր ավագանու 19 անդամ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։

Օրակարգի համաձայն, ավագանին հաստատել է Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն։ Բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 4,255,705․5 հազ․դրամ, համայնքի 2023թ․ բյուջեով հաստատված 3,195,465․5 հազ․դրամի դիմաց, որը 33,2%-ով գերազանցում է ընթացիկ տարվա հաստատված նույն ցուցանիշը։

Օրակարգի մեկ այլ հարցով, համայնքի ղեկավարի առաջարկությամբ, ավագանին 19 կողմ ձայնով հաստատել և բարձրացրել է Կապանի համայնքապետարանի աշխատակազմի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը՝ 10-20%-ով։

Նիստի ընթացքում ավագանու որոշմամբ հաստատվել է նաև համայնքի 2024 թվականի տարեկան աշխատանքային պլանը, սահմանվել են տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը, ամառային և ձմեռային սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները և այլն։

Օրակարգում տեղ էին գտել նաև քաղաքաշինական բնույթի մի շարք հարցեր, որոնք ավագանու կողմից ևս հաստատվել են միաձայն։

Նիստի ավարտին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը շնորհավորել է բոլորին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով բարեբեր, հաջողություններով և ձեռքբերումներով լի տարի։

Ավագանու հաջորդ նիստը կկայանա 2024 թվականի փետրվարի 14-ին։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40