ԱՄՆ նախագահական ընտրություններ. Բայդենն ընտրիչների և քվեարկողների ձայներով առաջ է անցել Թրամփից

04.11.2020 10:34
2743

10:21

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 238 ընտրիչի ձայն, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 213 ձայն: Այս են վկայում foxnews.com-ի տվյալները:

 

09:44


ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը ստացել է 61,356,708 ձայն՝ առաջ անցվելով գործող նախագահ Դոնալդ Թրամփից (60,073,265)։

The Guardian-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը նաև ստացել է ընտրիչի 223 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 174 ձայն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջո Բայդենը, քվեարկության արդյունքներով առաջատար է Կալիֆոռնիա (55 ընտրիչ), Վաշինգտոն (12 ընտրիչ) և Օրեգոն (7 ընտրիչ) նահանգներում։

Միչդեռ հանրապետական Դոնալդ Թրամփը Նեբրասկա նահանգում հաղթել է ընտրիչների բոլոր հինգ ձայները:

 

06:58

Թրամփն ընտրիչների թվով առայժմ զիջում է Բայդենին, բայց դեռ դժվար է ասել, թե ով կհաղթի:

Երկու թեկնածուներից որեւէ մեկը դեռ չի ստացել ընտրիչների այնքան ձայն, որը բավական կլինի հստակ կանխորոշելու ընտրությունների վերջնական արդյունքները:

РИА Новости-ն ներկայացնում է առանցքային կարևորություն ունեցող նահանգներից ստացված տվյալները.

Տեխաս (38 ընտրիչ) - Թրամփ՝ 50.4%, Բայդեն՝ 48.3%, հարվարկվել է քվեների 67%-ը,

Ֆլորիդա (29 ընտրիչ) - Թրամփ՝ 51.3%, Բայդեն՝ 47.8%, հարվարկվել է քվեների 91%-ը,

Ջորջիա (16 ընտրիչ) - Թրամփ՝ 56.2%, Բայդեն՝ 42.6%, հարվարկվել է քվեների 51%-ը,

Հս. Կարոլինա (15 ընտրիչ) - Թրամփ՝ 49.3%, Բայդեն՝ 49.5%, հարվարկվել է քվեների 87%-ը,

Օհայո (18 ընտրիչ) - Թրամփ՝ 50.5%, Բայդեն՝ 48.1%, հարվարկվել է քվեների 74%-ը:

6:14

Ըստ Fox News-ի տվյալների՝ Թրամփը, թեև ստացած քվեների ընդհանուր թվով առաջատար լինելուն, զիջում է Բայդենին ընտրիչների քանակով: Այս պահին ԱՄՆ գործող նախագահը 94 ընտրիչի ձայն ունի, Բայդենը՝ 129:

6:03

Թրամփի օգտին այս պահի դրությամբ քվեարկել է ընտրողների 50.6%-ը, իսկ Բայդենին օգտին՝ 48.1%-ը: Ընտրությունների վերջնական արդյունքների տեսանկյունից, սակայն, առաջատարը Բայդենն է, քանի որ այս պահի դրությամբ նա ունի ընտրիչի 119 ձայն, Թրամփը՝ 92, իսկ նախագահն ընտրվելու է ընտրիչների ձայներով՝ 270 քվեով:

05:43

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը թեւ ձայների 48.6%-ով զիջում է, բայց առաջ է անցել Թրամփից ընտրիչների թվով:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, Fox News-ի հրապարակած տվյալներով՝ Բայդենը ստացել է ընտրիչի 91 ձայն, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը ձայների 50.2%-ով՝ ընտրիչի 73 ձայն:

05:06

ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների համար որոշիչ են լինելու այն նահանգները, որոնք ամենաշատ թվով ընտրիչներ ունեն և դասվում են «տատանվող» նահանգների շարքում:

Այս իմաստով առանցքային նշանակություն ունեն Ֆլորիդան, Տեխասը, Ջորջիան, Հյուսիսային Կարոլինան, նաև՝ Փենսիլվանիան, Միչիգանը, Վիսկոնսին, Մինեսոտան, Նևադան, Այովան:

Առավել վճռորոշ ազդեցություն կունենան Ֆլորիդայի քվեարկության արդյունքները: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, կանխատեսումների համաձայն՝ եթե Ջո Բայդենը հաղթանակ տանի Ֆլորիդայում (29 ընտրիչ)և հարևան Ջորջիայում (16 ընտրիչ), ապա գործող նախագահ Դոնալդ Թրամփը հաղթելու և վեընտրվելու շանս այլևս չի ունենա:

Սրանով է նաև պայմանավորված, որ հենց Ֆլորիդայում Թրամփի և Բայդենի միջև թեժ է մրցապայքարը՝ ցուցանիշներն ամեն պահի են փոփոխվում:

 4:27

Թրամփը հաղթել է Կենտուկի (8 ընտրիչ) և Ինդիանա (11 ընտրիչ) նահանգներում, որտեղ ավանդաբար հանրապետականներն են առավելության հասնում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Fox News-ի հրապարակած տվյալներին:

ԱՄՆ գործող նախագահը, ձայների հաշվարկի 54%-ի արդյունքներով, այս պահին 48.5%-50.8% ձայների հարաբերակցությամբ զիջում է Ջո Բայդենին Ֆլորիդայում, որն առանցքային նահանգներից է:

Բայդենն առաջ է անցել նաև Ջորջիայում:

3:41

Ձայների 8%-ի հաշվարկի արդյունքում ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը Կենտուկի նահանգում առաջ է անցել:

3:26

Քվեաթերթիկների 1%-ի մշակման արդյունքներով՝ Թրամփը հաղթում է Ինդիանայում (67%), Կենտուկիում (68%), ինչպես նաև՝ դեմոկրատների նահանգ համարվող Նյու Հեմփշիրում, որտեղ ընտրատեղամասերը դեռ բաց են:

03:15

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների քվեարկությունն ավարտվել է Ինդիանա և Կենտուկի նահանգներում:

Fow News-ի փոխանցմամբ՝ Թրամփը Ինդիանայում, ինչպես սպասելի էր, հաղթում է՝ ձայների 72%-ով, Բայդենի օգտին քվեարկել է նահանգի ընտրողների 26%-ը:

tert.am

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46