Ավանդական հուշամրցաշար կրոսավազքից

22.10.2021 15:08
1425

Ֆիզիկական դաստիարակության գործի նվիրյալ,  մանկավարժ, Մեծ հայրենականի վետերան Արշամ Վեզիրյանի ծննդյան 110-ամյակին նվիրված համաքաղաքային կրոսավազք անցկացվեց: Արդեն ավանդական դարձած հուշամրցմանը մասնակցում էին մարզկենտրոնի ավագ եւ միջնակարգ դպրոցների աշակերտները: Մինչ հուշամրցաշարը սկսվելը Արշամ Վեզիրյանի մանկավարժական եւ մարտական ուղին ներկայացրեց Կապանի համայնքապետարանի սպորտի ոլորտի պատասխանատու Արշամ Սարգսյանը:

Առողջ մարմնում՝ առողջ հոգի,- այս ճշմարտությունն է իր կյանքում մշտապես դավանել Արշամ Վեզիրյանը: Դասավանդելով գյուղական կրթօջախում, երկու տարվա ընթացքում չորս առաջին կարգային մարզիկ  է պատրաստել: Եղվարդ գյուղի միջնակարգ դպրոցում խաղահրապարակ ստեղծեց, որը արժանացավ ԽՍՀՄ ժողովրդական կրթությանն նվաճումների ցուցահանդեսի բրոնզե մեդալի: Նրան շնորհվել էր hանրապետության վաստակավոր ուսուցչի կոչում:

 Առօրյա կյանքում Արշամ Վեզիրյանն օժտված է հումորով, հանգավոր խոսք ստեղծելու ձիրքով: Պաշտամունքի էր հասնում նրա սերը Խուստուփ սարի հանդեպ; Սիրած լեռանը բանաստեղծություն էր ձոնել: Նաեւ մարդկանց հիշեցնում էր` ով չի սիրում Խուստուփ սարը, ամին...

Բացման արարողությունից հետո դպրոցականները երկու տարիքային խմբով մրցեցին 500 եւ 1500 վազքատարածություններում: Աչքի ընկածները պարգեւատրվեցին Կապանի համայնքապետարանի կողմից սահմանված գավաթներով, մեդալներով եւ Կապանի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի հավաստագրերով:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40