Ավանդույթ դարձած գիրք նվիրելու օրը

18.02.2023 12:17
1057

Մեկուկես տասնամյակ առաջ է Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ Հայաստանում և Արցախում Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը ընտրվել է որպես գիրք նվիրելու օր և ավանդույթի վերածվել: Տոնի առթիվ կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, որի նպատակն է ըստ ամենայնի արժևորել նորին մեծություն՝ գիրքը:

Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժնում կազմակերպվեց օրվա խորհրդին համահունչ միջոցառում: Մեծադիր էկրանից հնչեցին Ամենայն հայոց բանաստեղծի պատգամներն ու խորհուրդները, որը առավել քան այժմեական են մեր օրերում: Ահավասիկ մեկը՝ մարդկային ամենամեծ արատը մեծամտությունն է: Հավուր պատշաճի ներկայացվեց մեծ պոետի կյանքը: Հնչեց նրա անկեղծ խոստովանությունը՝ ունեցել եմ և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ…

Կապանի արվեստի մանկական դպրոցի պարարվեստի խմբի սաները (պարուսույց՝ Թամարա Ստեփանյան) ներկայացրին ժողովրդական պարեր: Կապանի արվեստի պետական քոլեջի թատերական բաժնի սովորողները հանդես եկան ասմունքով, իսկ միջոցառման մասնակից դպրոցականները արտասանեցին պոետի քառյակներից, հնչեցին Թումանյանի բանաստեղծությունների տեքստերով գրված երգեր:  

Մարզային գրադարանի առաջատար գրադարանավարուհի Հասմիկ Թորոսյանը, ում ջանքերով կազմակերպվեց միջոցառումը, երախտագիտություն հայտնեց ներկաներին՝ ասելով. «Եկեք հիշենք և արժևորենք մեծերի վաստակը, կարդանք նրանց ստեղծագործությունները և մասնակցենք նման միջոցառումների»: Եվ իր խոսքն ավարտեց Թումանյանի պատգամով՝ ղոչաղ կացեք:

Վերջում դպրոցականները մեկական գիրք նվեր ստացան սպասարկման բաժնից:

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40