Ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով հանդիպումը. ինչ է որոշվել

30.11.2023 15:33
831

Ինչպես հայտնի է, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հինգերորդ հանդիպումը:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

Կողմերը նախնական համաձայնեցրել են Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի միջև նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի տեքստը:

Կողմերը պայմանավորվել են սկսել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցման աշխատանքները, ինչպես նաև՝ համաձայնության եկել ակտիվացնել հանձնաժողովների հանդիպումների անցկացումը: 

Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հանդիպումը տեղի է ունեցել Տավուշի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին՝ Ղազախի հատվածում: 

Նշենք, որ նույն այդ հատվածում էր կայացել հանձնաժողովների վերջին՝ հուլիսի 12-ի հանդիպումը:

Բացի այդ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի գլխավորած այս հանձնաժողովները ևս երեք հանդիպում են անցկացրել. առաջինը՝ 2022-ի մայիսին Երասխ բնակավայրի ուղղությամբ Նախիջևանի սահմանին, հաջորդը՝ Մոսկվայում 2022-ի օգոստոսին, ապա՝ Բրյուսելում նոյեմբերին:

ԱԳ նախարարների մակարդակով վաշինգտոնյան սպասվող հանդիպման բոյկոտից հետո Բաքուն հայկական կողմին առաջարկել էր բանակցել առանց միջնորդների և երրորդ երկրի, հայ-ադրբեջանական պետական սահմանին, ինչին Երևանը դրական էր պատասխանել։

https://armtimes.com/

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40