Ավարտվել է Պուտին-Բայդեն ընդլայնված կազմով հանդիպումը

16.06.2021 20:10
1371

Ժնևում ավարտվել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Պուտինի և Բայդենի հանդիպումն ընդյալնված կազմով, և այն երկու մասի չի բաժանվել, հայտնում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով Սպիտակ տան պաշտոնյային:

«Սպիտակ տան պաշտոնյան ասաց, որ երկկողմ ընդլայնված հանդիպումն ավարտվել է»,- ասված է գործակալության հայտարարության մեջ:

Ըստ РИА Новости-ի՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները ընդհանուր տևել են 4,5 ժամ, ներառյալ ընդմիջումը: Երկու նախագահները միասին են հեռացել հանդիպման վայրից: 

Ռուսաստանի նախագահ Պուտինը վիլլայից դուրս գալիս լրագրողներին ասել է, որ բանակցությունները հաջող են անցել,  թշնամանք չկար, բայց հանդիպումը սկզբունքային էր: Նա նշել է նաև, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեպանները վերադառնում են իրենց աշխատանքին:

Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների ղեկավարների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման կադրերին, նշել է, որ «ամբողջ աշխարհում մարդիկ երկու նախագահների դեմքերը տեսնելով ՝ թեթևացած շունչ քաշեցին, պատերազմ չի լինի»:

1lurer.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40